Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/420

Այս էջը հաստատված է

մեջ ջրում են մինչև չորս անգամ։ Յոնջան ու կորնգան հնձում են երկու անգամ. տեղեր կան, ուր հազիվ է հաջողվում մի անգամ հնձել։ Երեքնուկ չկա, չնայած որ վայրի երեքնուկի շատ տեսակներ լավ են աճում շրջանում։ Բազարչայ գյուղում ցրտի պատճառով յոնջա և կորնգա չի աճում. ունի բնական ջրովի խոտհարքներ՝ գետի ափերին, ջրում են 1 — 2 անգամ։ Դարաբասի ձորում Շնաթաղ գյուղն ավելի շատ է մշակում յոնջա և կորնգա։

Սիսիանը շատ հարուստ է այնպիսի հողերով, որտեղ հաջողությամբ կաճեն զանազան ցանովի խոտաբույսեր, որոնք ոռոգման կարիք չունեն, մանավանդ հաղաբույսերի խոտեր[1] (злак. травы): Խոտաբույսերի և արմատապտուղների մշակույթը այն երկու ամուր պատվանդանն են, որոնց վրա միայն հաստատ կարող է կենալ Սիսիանի գալիք րացիոնալ տնտեսությունը։

Քրոշնա[2] և շամբալա շատ քիչ են մշակում։ Կորնգայի և յոնջայի մշակույթի զարգացումը ժամանակին վերջ կտա երկուսին էլ։ Քռոշնան ոլոռնի նման մանր հատիկներ ունի, ցողունը ոսպի ցողունի պես է։ Պոկում են ձեռքով, ծեծում։ Քռոշնան տալիս են անասուններին, հատիկները եփում են, խառնում դարմանի հետ։ Քռոշնան ուժ է տալիս լծկաններին, ավելացնում է միսը։

Շամբալան ունի դեղին տափակավուն սերմեր, բնորոշ է իր թունդ հոտով, որ զգալի է նույնիսկ հեռվից, մանավանդ գիշեր ժամանակ։ Կանաչ շամբալան տավարը չի ուտում, հոտը ծանր է թվում, դրա համար էլ չորացնում են և հետո տալիս։ Տավարը չոր շամբալան մեծ ախորժով է ուտում. նկատված է, որ շամբալան ավելացնում է ոչ միայն կաթի քանակը, այլ կաթն ավելի յուղոտ է դարձնում։

Կարտոֆելը շատ վաղուց չէ, ինչ մշակվում է Սիսիանում։ Դեռ մեր օրերումն էր, որ սիսիանցին աշնան դեմ ցորենը տանում էր զանգեզուրցու կարտոֆելի հետ փոխելու: Սակայն վերջին տասնամյակում, մանավանդ սովի տարիներից հետո, կարտոֆելի մշակումն այնպիսի չափեր ւ ընդունել, որ 1924 թ. արդեն կարելի է ասել կարտոֆելի գերարտադրության մասին։ Հեռու շուկաներից և հարմար ուղիներից, Սիսիանը հնարավորություն չունի կարտոֆել արտահանելու, դրա համար էլ գները ընկած են, փութն արժե 35—40 կոպեկ։

Կարտոֆելի մշակումը շատ թերություններ ունի. ցանում են շատ խիտ, կարելի է ասել՝ սովորականից հինգ անգամ խիտ։ Սերմը շատ խորն

  1. 4
  2. 5