Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/428

Այս էջը հաստատված է

Խնդրում եմ այս աշխատության մասին ձեր ունեցած նկատումները հայտնել, գալոց համար ի նկատ առնելու։ Իմ ցանկությունս է սույն աշխատանքը տպագրած ունենալ «Գյուղատն<տեսական> կյանքի» մեջ կամ առանձին։

Բակունց

23. ԳՅՈՒՂՎԱՐՉՈՒԹՅԱՆ

31 դեկտեմբ․ 1924 թ. № 77, Գորիս

Այսու հաղորդում եմ համառոտ տեղեկություն իմ դեկտեմբեր ամսում կատարած աշխատանքների մասին։

Մի շարք գյուղերում՝ Շնհեր, Հալիձոր, Տաթև և այլն, կազմակերպել եմ զրույց֊դասախոսություն։ Կատարված է գյուղատնտեսական ուսումնասիրություն բուն Զանգեզուրի համարյա բոլոր գյուղերում։ Ավարտել և վարչությանդ եմ ուղարկել Սիսիանի շրջանի գյուղատնտեսական ուսումնասիրության մասին մի զեկուցում։ Վերիշեն գյուղում կազմակերպված է կաթնատնտեսական դասընթացքներ, որին հաճախում են 30-ի չափ գիտակից գյուղացիք. կատարվել է գործնական աշխատանք՝ օրինակելի կերակրման և պահպանման շուրջ։ Երիշենի, Բռունի և Յայջի գյուղերի համայնական ժողովի որոշման համաձայն նոր ցուլեր (ցեղական) ձեռք բերելու համար դիմված է հարևան Քյուրդաստանի[1] գյուղատնտեսին աջակցության համար։ Գյուղերում, առայժմ քիչ քանակությամբ, տարածվում է գյուղատնտեսական գրականություն։ Մասնակցել եմ գյուղատնտես Կ. Մելիք-Շահնազարյանի հոբելյանի աշխատանքներին[2], ինչպես և Գորիսում «Գյուղացու տուն» հիմնելու գործին։ Մասնակցել եմ և պետապի աշխատանքներին։

Աղ.Բակունց

24.ԳՅՈՒՂԱՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

3 հունվ. 1925 թ. № 78, Գորիս

Լրագրական տեղեկությունների համաձայն ս․ թ. հունվարի վերջերին Երևանում կայանալու է գյուղատնտեսական համագումար[3]։

  1. 1
  2. 2
  3. 1