Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/429

Այս էջը հաստատված է

Խնդրում եմ ի նկատ առնել մեր գավառի հեռու լինելը և ճանապարհների անկանոն լինելը։ Փոստը ստացվում է շաբաթը 1—2 անգամ, ձեր գրությունները հասնում են 13—14-րդ օրը միայն։

Հայտնելով այս ամենը՝ նախօրոք խնդրում եմ միջոցներ ձեռք առնել և հայտնել կանխավ, որպեսզի ժամանակին հասնենք համագումարին։ Նախիջևանի ճանապարհը փակ լինելու պատճառով (ձյուն է) մենք այժմ երթևեկում ենք Եվլախի վրայով։ Գորիսից մինչև Եվլախ 3—4 օրում է հասնում։

Աղ. Բակունց

25. ԳՅՈԻՂՎԱՐՉՈԻԹ3ԱՆ

10 հունվար 1925 թ. № 79, Ղափանի հանքեր

Երեկ վերջացավ Ղափանի գյուղատնտեսական անդրանիկ համագումարը, որին մասնակցում էին շրջանի 22 գյուղից պատգամավորներ։ Համագումարը նպատակ ուներ շրջանի գյուղատնտեսական պակասները երևան բերելու և նրանց վերացման միջոցների մասին հոգալու։ Համագումարը հանեց մի շարք կոնկրետ որոշումներ, որից կարևորը Ղափանում շերամապահ<ական> հրահանգիչ ունենալու խնդիրն էր։ Այդ մասին Ձեզնից ստացած գրության մասին ես հայտնեցի նրանց։ Համագումարը նորից հանձնարարեց ինձ մի անգամ էլ դիմելու գյուղվարչությանդ փութացնելու շերամապահության հրահանգչի առաքումը։ Համագումարը վերջացավ վարկային գործի մասին զեկուցում լսելուց հետո։ Պատգամավորները նվեր ստացան գյուղատնտեսական գրքույկներ։

Բակունց

26. ԳՅՈԻՂՎԱՐՉՈԻԹՅԱՆ

5 փետրվար 1925 թ. № 82, Գորիս

Շրջանում լինելով՝ հնարավորություն չեմ ունեցել ժամանակին պատասխանել այն շրջաբերականին, որով վարչությունդ տեղեկություններ