Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/430

Այս էջը հաստատված է

Էր ուղում Զանգեզուրի գյուղատնտեսական ենթաբաժնի աշխատակիցների մասին։

Մեր գավառում այդպիսի ենթաբաժին չկա. գյուղատնտեսական միակ աշխատավորը ես եմ, որովհետև մինչև այժմ գործի չի կանչվել ոչ մի հրահանգիչ կամ այլ աշխատակից։

Զանգեզուրզում աշխատում եմ 1924 թ. հոկտ․ 1-ից, գավգյուղատնտեսի պաշտոնով։ 1923 թ. ավարտել եմ Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտը։ Մի տարի աշխատել եմ սերմաբուծարանում։ Ստանում եմ 120 ռ․ ամսեկան։

Բակունց

27. <ԶԵԿՈԻՑՈԻՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՈՒՄ[1]>

<3 մարտի 1925 թ․ [2]>

Զանգեզուրի գավառը Հայաստանի ամենից հեռու ընկած և հարմար ճանապարհներից զուրկ գավառներից մեկն է։ Այս հանգամանքը խոշոր չափով ազդում է գավառի տնտեսության բարձրացման։ Հնարավորություն չունենալով արտահանելու գյուղատնտեսական մթերքների ավելցուկը՝ Զանգեզուրի գյուղացին չի կարողանում հարկավոր չափով կանոնավորել իր տնտեսության բյուջեն և կրկնապատկել իր տնտեսության արագ զարգացումը։ Իբր օրինակ կարելի է բերել այն, որ բամբակի փութը վաճառվում է <․․․․>*[3], իսկ Սիսիանում գյուղական կոոպերատիվներ կան, որոնք մի քանի հազար փթերով ցորեն ունեն ամբարած և վաճառելու շուկա չունեն, որի պատճառով ցորենի փութն արժե <...>*։ Մի քիչ ավելի նպաստավոր պայմանների մեջ է գտնվում Ղափանի շրջանը, և այն էլ հանքերի վերականգնման շնորհիվ։

Մեր գյուղատնտեսության բարձրացումն իր հերթին հրամայական է դարձնում ճանապարհների կանոնավորման խնդիրը։ Գյուղատնտեսական այն արտելները և արտադրական կոոպերատիվները, որոնք հաջողությամբ են զարգանում մեր գավառում, ենթակա են փակման վտանգի,

  1. 1
  2. 2
  3. * Համապատասխան տվյալները բնագրում բացակայում են (Խմբ.):