Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/432

Այս էջը հաստատված է

Զ<անգեզուրում՝> 23 հզ., Սիս<իանում՝> 18 հզ. և Ղափանում՝ 19 հզ,։ Բուն Զանգեզուրի շրջանում կա 25 գյուղ, Սիսիանում՝ 36, Ղափանում՝ 76, ընդամենը՝ 137 գյուղ։

Դժբախտաբար, վիճակագրական գործը թույլ է գրված, չկան առերես թվական ճշգրիտ տվյալներ գավառի գյուղատնտեսության վերաբերյալ։ Ստորև առաջադրած աղյուսակը, որին հիմք ընդունված է վիճբյուրոյի տվյալները, ստուգված է շատ անգամ պետական զանազան հիմնարկների տվյալների հետ։

Շրջան Վարելահող Խոտհարք Բանջ<արանոց> Այգի
Բուն Զ<անգեզուր>

Սիսիան

Ղափան

15945

17061

6555

655

1217

968

300

106

170

482

31

21

Ընդ. <39561> <2840> 1076 534

Վարելահողերով հարուստ է Սիսիանը՝ Զանգեզուրի հացի շտեմարանը։ Ղափանը մոտ երեք անգամ ավելի պակաս վարելահող ունի, քան Սիսիանը, չնայած որ բնակչությունը Ղափաում մի հազարով ավել է։ Խոտհարքի գրաֆիկի մեջ մտնում են ջրովի տեղերը՝ լինի բնական թե ցանովի խոտ (յոնջա, կրոնգա)։ Այստեղ էլ առաջին տեղը պատկանում է Սիսիանին։ Բուն Զանգեզուրը երկու անգամ ավելի պակաս խոտհարք ունի։ Համարյա նույն պատկերն է տալիս և բանջարանոցները, որոնց ընդհանուր քանակը ամբողջ գավառում հասնում է մոտ 1100 դեսյատինի։ Բոլորովին այլ է ասում այգիների գրաֆիկը: Մեր գավառի այգիների 80 %-ից ավելին գտնվում է բուն Զանգեզուրի շրջանում, որի 482 դես. այգին իր հերթին բաժանվում է 140 դես. խաղողի, 177 դես. թթենի և 165 դես. զանազան պտղատու ծառերի:

Վիճակագրական երկրորդ աղյուսակը վերաբերվում է գավառի անասնապահության։

Ոչխարն ու այծ ավելի շատ կա Ղափանում, Խոզաբուծությունը շատ ավելի զարգացած է դարձյալ Ղափանում, որի անտառները նպաստում են այդ ճյուղի զարգացման: Խոշոր եղջյուրավոր անասուններ