Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/434

Այս էջը հաստատված է

ջերմ վերաբերմունքն ու պատրաստակամությունն անհրաժեշտ պայման է այդ նոր ձևերի իրականացման։

Իրականության շատ մեղանչած չենք լինի, եթե ասենք, որ գյուղատնտեսական կազմակերպության սկիզբը մեր գավառում 22 թվից դեն չի անցնում։ Գյուղատնտեսական գործի ղեկավարը դեռ 21 թվից մինչև 24 թվի ամառը, համարյա առանց ընդմիջման, եղել է Հակոբ Միրաքյանը, մի անխոնջ աշխատավոր, մեր գավառական ագրոնոմիայի պիոներներից մեկը, որ տասնյակ տարիներ շարունակ մեր գավառում խոսքով ու գործով մղել է ագիտացիա։ [Եթե Զանգեզուրում մենք ունենք մի քիչ օրինակելի մեղվաբուծություն, այդ գործի 90 %-ից ավել նրա ջանքերին ենք պարտական։ Բացի նրանից, գավառում չի եղել ուրիշ որևէ ագրոաշխատավոր։

Ի՞նչ է արվել մինչև 1924 թ. ամառը][1]։

22 թ. սկզբին հիմնած մեղվապահական կայանի, որ ուներ 18 փեթակ, աշխատանքներն է տարվել։ Այդ ժամանակամիջոցում հիմնվում է և կաթնատնտեսական ֆերմա, որ տարեվերջին լիկվիդացիայի է ենթարկվում, մեղվապահական կայանի հետ միասին։ 23 թ. հազար քառ. սաժեն մի հողամասի վրա հիմնվում է կանեփի և կտավատի մշակման ցուցադրական հողամաս, ուր ցանվում է 31 գրվանքա կանեփ և 13 գրվանքա կտավատ, և ստացվում է բավարար արդյունք։ Թե այդ և թե տարիների ընթացքում 6 գյուղերում, ուր առերես կան կանեփի և կտավատի մշակման հարմար պայմաններ, գյուղացիներին տրվել է գործնական ցուցմունքներ այդ գործի վերաբերյալ։ Մեր ցուցմունքներով՝ տեղում պատրաստված է 4 ջարդիչ մեքենա (мялка) և ոտի 6 ճախարակներ (самопрялки): Վարձակետ չի եղել. հողբաժնի պահեստում եղած գյուղատնտեսական գործիքներից 15 հոգի են օգտվել այդ միջոցում։ Երկու նվագ ստացված 13 փ. բանջարանոցային սերմերքն է սպառված գյուղական կոոպերատիվների միջոցով: Նույն ճանապարհով շրջանի բնակչության մեջ սպառված է 24 թ. հունվարին 200 գերանդի և 50 սրաքար։ Գյուղբանկից ստացվել է 250 փութ զանազան խոտաբույսերի սերմեր։ Ստացված է Երևանից 2 հատ շարքացան, 3 հատ քամհար, մի սերզատ, 20 գութան, ծծմբափոշի և ֆորմալին։ Գյուղվարչությունից՝ 75 կտոր գիրք՝ 8 անուն։ Ղափանի շերամապահներին 75 տուփ շերամի սերմ։ Կարգի է բերված և ցուցակագրված նախկին

  1. 3