Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/438

Այս էջը հաստատված է

բերել եմ ծխախոտի և բանջարանոցի զանազան սերմեր։ Գյուղատնտեսական գրականությունից պատվիրած է բավականաչափ՝ գյուղացիության մեջ տարածելու:

Գյուղ<անտես՝> Բակունց

3/IV 25

<ՀՈՂԺՈՂԿՈՄԱՏԻ ԿԱԹՆԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉԻՆ>

Ընկ. Աբովյա՛ն[1].

Երևան եմ ուղարկել Վերիշենի կաթնատնտեսական արտելի ներկայացուցիչին, որը և տալու է ձեզ իմ նամակը։ Տախտակները դեռ չենք ստացել. մարդ և դրամ է ուղարկված փոխադրելու։ Մի քանի մանր իրեր ստացել ենք։

Արտելի ներկայացուցիչը եկել է մեքենաներ ստանալու Հայգյուղկոոպից։ Խնդրում եմ մի քիչ ավելի պարզել արտելի և կառուցվող գործարանի փոխհարաբերությունն ու իրավունքների սահմանը։

Տեխնիկ դեռ չի եկել։ Ի՞նչ եղավ պանրագործ վարպետների դպրոցը, բացվելո՞ւ է այս տարի. դպրոցում սովորել ցանկացող գյուղացիք կան մեր գավառում։ Վաղը գնում եմ Բազարչայ, տեսնեմ այնտեղ ի՞նչ են անում՝ ինչպես է գնում պանրագործարանի կառուցման աշխատանքը։

ԶԱՆԳՀՈՂԲԱԺԻՆ

Օգտվելով առիթից, որ Բազարչայ և Բորիսովկա գյուղերում պիտի աշխատեի, քննության ենթարկեցի այդ երկու գյուղերի կաթնատնտեսական արտելների հաշիվներն ու գործունեությունը։

Բորիսովկայի արտելը հաշիվները տանում է անկանոն։ Վարչության նիստերում չի որոշվում անելիք ծախսերը։ Վերստուգիչ հանձնաժողովը տեղյակ չի վարչության գործերին։ Հաշվապահության մատյան չունեն, կան թղթի կտորներ, որոնց վրա գինու հաշիվն ու արտելի ծախը

  1. 1