Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/440

Այս էջը հաստատված է

արդյունքի մասին կհաղորդվի լրացուցիչ։ Եթե այս տարվա ցանած տեսակները (Տրապիզոն, Պլատանա, Դյուբեկ և Սամսոն) լավ բերք տան, սերմի հետ միասին Ձեզնից կուզենք և ծխախոտագործ վարպետ։

Ալ. Բակունց

32. ԶԱՆԳՀՈՂԲԱԺՆԻՆ

Գարնան ընթացքում գյուղատնտեսական գործիքների պակասության պատճառով հնարավորություն չի եղել կատարելու փորձնական աշխատանք հողի մշակության ասպարիզում։ Ապրիլ ամսվա ընթացքում կատարվել են հետևյալ աշխատանքները․

1. Կռիվ վնասատուների դեմ

Տեղվա և Կոռնձորի շրջանում եղած դաշտային մկների դեմ տարված է կռիվ։ Երկու գյուղերում մկներ եղել են մոտ 900 դեսյատին տարածության վրա։ Աշխատանքները սկսվել են ապրիլ 10-ից. Տեղ գյուղում տևել է 7 օր, Կոռնձորում՝ 10 օր։ Այդ ժամանակամիջոցում Տեղում աշխատել են 1230 բանվոր, Կոռնձորում՝ 850 բանվոր։ 900 դեսյատինից 600-ի վրա իսպառ ոչնչացրված են դաշտային մկները։ Աշխատանքները շարունակվում են այժմ խամերի վրա։

2. Շերամապահություն

Շերամապահական հատուկ հրահանգիչի միջոցով կազմակերպված են շերամապահական զրույցներ Քարահունջ, Խոտ, Շնհեր, Բեխ, Վաչագան, Բաղաբուրջ, Գյուտգյում, Խալաջ և Բարաբաթում գյուղերում։ Հանքերում հիմք է դրված շերամապահական կայանի։ Շերամապահությամբ պարապող գյուղերում սպառված է երեք հարյուր տուփ շերամի սերմ։

3. Ծխախոտագործ<ություն> , բանջարաբուծ<ություն>

Մեր գավառի ծխախոտագործությամբ պարապող բոլոր գյուղերում, մանավանդ Ղափանում, բաժանված է ծխախոտի ընտիր սերմեր