Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/444

Այս էջը հաստատված է

Սիսիանի, մանավանդ Ղափանի գյուղերում ծառերի պատվաստի մասին գործնական ցուցմունքներ է տրված։

Ցուցադրական հողամասում տարված է հերթական աշխատանք. քաղհանված են ծխախոտի ածուները։ Տարված է գրավոր ագիտացիա գյուղատնտեսական զանազան խնդիրների շուրջ, տեղական թերթում: Փտախտի դեմ պայքարելու համար դեկրետը հանրացրած է գյուղերում։ Մեղվապահական հրահանգիչը հատուկ ուշադրություն է դարձրել հետևելու մեղվի այս կամ այն հիվանդության գյուղերում։

Բացի այդ, հաշվետու ամսվա ընթացքում Կոռնձոր, Խնածախ և Տեղ գյուղերում կազմակերպված են զրույցներ՝ հողի մշակման ձևերի փոփոխմամբ վնասակար մոլախոտերը ոչնչացնելու, Խոտ, Շնհեր և Հալիձորում՝ պտղատու այգու խնամքի մասին (գարնան աշխատանքներն այգում)։ Տաթև գյուղում կազմակերպված է զրույց հողի պարարտացման միջոցների մասին։

Խնձորեսկ և Տեղ գյուղերում ցրված գյուղատնտեսական գործիքներն ի մի է հավաքված՝ նորոգել տալու և Տեղ գյուղում վարձակետ բանալու նպատակով։ Կարգի է բերված պահեստում եղած գյուղատնտեսական գործիքներն ու մեքենաները։ Գավառի 5 տարվա գյուղատնտեսական աշխատանքի ծրագիրը կազմելու համար նյութեր է հավաքված գյուղավարչության գրության համաձայն։ Մասնակցություն է ցույց տրված ցանքսերի վիճակը որոշող գավէքսպերտ հանձնաժողովին։

Շերամապահական հրահանգիչը մայիս ամսվա իր աշխատանքների մասին Ղափանից դեռ զեկուցում չի ուղարկել։ Իր գրության մեջ նա հայտնում է, որ որդերի դրությունը լավ է։

Գավգյուղատնտես Ալ. Բակունց

<ՀՈՂԺՈՂԿՈՄԱՏԻ ԳՅՈԻՂՎԱՐՉՈԻԹՅԱՆ ՊԵՏԻՆ>

Уважаемый Иван Шаликович!

Несколько слов по поводу циркуляра от 22 мая не считаю лишним сообщить вам, хотя бы в виде частного письма.