Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/449

Այս էջը հաստատված է

նվազագույն կազմը։ Ագրոպերսոնալի աշխատավարձի չափը բարձր է վերցրած, ի նկատի ունենալով այն, որ գավառի հեռու ընկած և դրսից կտրված լինելու պատճառով շատ դժվար են հոժարում աշխատել Զանգեզուրում։ Եթե մեզ հաջողվելու է ունենալ շրջաններում ագրոաշխատավորներ, ուրեմն և նրանց համար անհրաժեշտ է թեկուզ շատ հասարակ և միայն անհրաժեշտ գործիքներով կահավորած ագրոկաբինետ։

Որովհետև այս տարի կենտրոնից Գորիսի ագրոկայանի համար որոշ իրեր ստացվել են, նախահաշվի մեջ ցույց է տրված միայն Ղափանի և Սիսիանի շրջանների համար, որոնցից առաջինն ունի 77 գյուղ, երկրորդը՝ 36 գյուղ։

Այդ մասում ցույց տրված և երկու մոգական լապտերի արժեք, իրենց նկարներով, դարձյալ Ղափանի և Սիսիանի համար, որովհետև Գորիսի կայանը մոգական լապտեր ունի։

Շատ սուր է դրված փոխադրական միջոցների հարցը։ Այս տարվա փորձը ցույց է տվել, որ փոխադրական միջոցների պակասը շատ է ազդում աշխատանքի վրա։ Փոխադրական միջոցը մեր գավառում ձին է. շատ անգամ, ձի չլինելու պատճառով, օրեր և շաբաթներ հնարավոր չի եղել գավառ դուրս գալու։ Պատահել է, որ ոտքով են շրջել։ Միշտ չի հաջողվում գյուղացու ձի վարձել, հատուկ միջոցներ չկան։ Գյուղից գյուղ ձրի ձի նստել (մի բան, որ դեռ շարունակվում է մեզ մոտ)՝ հենց այս գլխից վատ է ազդում ագրոաշխատանքի հաջողության և այն գյուղացու համար դարձնում բեդառի պես մի բան։ Այդ նկատառումով՝ այս տարի անհրաժեշտ է 7 ձի, որ նվազագույն քանակն է։ Եթե մեզ չհաջողվի ունենալ հարկավոր չափով փոխադրական միջոցներ, ստիպվասծ ենք լինելու ագրոպերսոնալի կազմի մեջ կրճատումներ անել, հարմարեցնելով այն փոխադրական միջոցներին։

Նախահաշվի հաջորդ կետը (V) օդերևութաբանական կայանն է։ Այժմ Գորիսում աշխատում է մի կայան, բայց Ղափանը, որ մի ուրույն գավառ է, կարիք ունի առանձին կայանի։ Պատերազմից առաջ այնտեղ (Արցևանիկ գյուղում) աշխատում էր մի կայան, որից միայն հետքերն են մնացել։

Առաջիկա տարվա նախահաշվի մեջ մտցված է և Արցևանիկի օդերևութաբանական կայանի կահավորման ծախս, ինչպես և երկու դիտողի աշխատավարձ՝ 25-ական ռուբլի յուրաքանլյուր ամիս, համաձայն գյուղվարչության այն հրահանգի, թե կայանի դիտողի աշխատավարձը