Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/450

Այս էջը հաստատված է

վարձը ևս առաջիկա տարում պիտի մտցնել գավառական նախահաշվի մեջ։

Մինչև այժմ Զանգեզուրը բեղմնավորման կայան չի ունեցեչ, չնայած որ անհրաժեշտությունը ավելի քան հրամայական է։ Մի ընդարձակ գավառ, որ ունենալու է երեք պանրագործարան (որից մեկը արդեն աշխատում է) և անասնապահության զարգացման համարյա բոլոր տվյալները, բեղմնավորման կայանների կարիքն է զգում առաջին հերթին:

Նախահաշվի մեջ մտցրված է 3 շրջանի համար էլ բեղմնավորման կայաններ 14 ցուլերով։ Բացի այղ, Ղափանում լինելու է և էշերի բեղմնավորման կայան, ի նկատի ունենալով այն, որ այդ շրջանում ջորի ավելի շատ են գործ ածում։ Ղափանի համար նախատեսված է և 5 ցեղական այծեր։ Այդ շրջանը նպաստավոր տվյալներ ունի այծապահությամբ պարապելու։ Ձիերի բեղմնավորման կայան չի մտցրված այն նկատառումով, որ ինչպես այս տարի, նույնպես և գալ տարի պետական ձիաբուծարանը ամառվա ընթացքում բաց կանի մեր գավառում ձիերի բեղմնավորման կայան։ Այս տարվա փորձը ցույց տվավ, որ այդ ձևն ավելի նպատակահարմար է։

Բեղմնավորման կայանների գործը առաջիկա տարվա համար չէ միայն։ Առաջին անգամ հիմք դնելով, հետագա տարիներում մեզ մնում է միայն աստիճանաբար ընդարձակել և գուցե դարձնել անասնաբուծարաններ, ավելացնելով և տեղական ընտիր տեսակի անասուններ։

Թույլ է դրված և վարձակետերի գործը։ Միջոցներ չկան, չունենք համապատասխան գործիքներ և անհրաժեշտ քանակությամբ, որպեսզի կարելի լինի բավարարել ազգաբնակչության պետքերին։

Գալ տարվա նախահաշվի մի զդալի մասը կազմում է վարձակետերի համար գործիքներ ձեռք բերելու և շինության վարձի ծախքերը: Այդ կայանները միայն առաջիկա տարում են հիմնվելու, և մի քանի տարի անընդհատ նոր գործիքներ ձեռք բերելու համարյա թե կարիք չի լինի։ Դրա համար էլ առաջիկա տարում վարձակետերը կլանում են նախահաշվի մի զգալի մասը։ Սակայն լավ է խաչ դնել ագրոաշխատանքի վրա մեր գավառում, քան թե ունենալ խղճուկ կայան՝ անպետք գործիքներով, որոնց գյուղացին չի մոտենում, քան թե վարձակետերի թիվն ու գործիքները սահմանափակել։ Նախատեսնվում է կազմակերպել 4 վարձակետ, որոնցից յուրաքանչյուրն ունենալու է տեղին և պայմաններին համապատասխան գործիքներ։ Կան գործիքներ, որոնք տարիներ