Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/452

Այս էջը հաստատված է

գյուղերի, որոնք ծանոթ են մրիկից հացահատիկները արջասպով լվալուն, վաճառվում է և այդ արջասպից։ Փոքր է և բանջարաբուծության ծախսը, որի մուտքը ելքին հավասար է ցույց տված: Նախահաշվի մեջ հիշատակված են միայն մի քանի բանջարանոցային տեսակի սերմեր, որոնք մենք պիտի մատակարարենք։

Կանեփագործության զարկ տալու նպատակով այս տարի Զանգեզուրի գավգործկոմը հատուկ որոշում ունի առաջիկա տարվա գյուղատնտեսական բյուջեի մեջ մտցնել կանեփագործական մի արհեստանոց: Կազմված նախահաշվի համաձայն՝ առաջին տարին մուտքը ելքին չի ծածկում, բայց եթե ի նկատի ունենանք, որ նոր գործիքներ են գնվում, որոնք մի տարվա համար չեն և այն, որ կանեփը մեր գյուղերում միշտ էլ լավ բերք է տալիս և անհրաժեշտ քանակությամբ էլ ցանում են, կերևա, որ կանեփագործությունը ևս առաջիկայում դառնալու է եկամուտի աղբյուր լեռնագավառների գյուղացիության համար։

Փորձնական և ցուցադրական գործի համար ցույց տված գումարով ձեռք են բերվելու զանազան խոտաբույսերի և հացաբույսերի սերմեր։ Հատուկ ցուցադաշտեր չեն լինելու։ Այդ գործը կապված է նախ՝ ծախսերի հետ, և, երկրորդը, ցանկալի էֆեկտ չի տալիս։ Ցուցադրական և փորձնական գործը տարվելու է գյուղական տնտեսություններում, նախօրոք մշակված ծրագրով։ Ահա ինչու ցույց են տված միայն սելմացուներ ձեռք բերելու ծախք։

Նախահաշվի մեջ կա և առանձին գումար գյուղատնտեսական դասընթացքների համար, որոնցից անասնապահական՝ 2, շերամապահական՝ 1 և մեղվապահական՝ 1։ Վերջին երկուսը լինելու են շրջանների կենտրոնում, ուստի կապված են որոշ ծախսի հետ։

Նախահաշվի մեջ ցույց են տրված գյուղատնտեսական ցուցահանիդեսի և համագումարի կազմակերպման ծախսեր։ Երկուսն էլ հարկավոր չավով նպաստելու են մեր գավառի գյուղատնտեսության բարձրացման, ցույց տալով այն փոքրիկ հաջողությունները, որին հասել է մեր գյուղացին և մատնանշելով այն ճանապարհը, որով պիտի ընթանա մեր գյուղատնտեսությունը դեպի բարձրացում։

Զանգեզուրի գավառը գոնե ամենից հետամնացն է իր գյուղատնտեսական գործով։ Մինչ այժմ չնչին միջոցներ են հատկացվել Զանգեզուրի գյուղատնտեսության համար։ Առաջիկա տարում եթե վերոհիշյալ