Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/454

Այս էջը հաստատված է

Ղզլջղ գյուղին։ Բորիսովկայի, Մուխուրթուրյանի, Բազարչայի շրջանում 2500 դես. տարածությամբ արոտատեղ է կտրված և տրված հողային ֆոնդին։ Անդեղակոթ գյուղում կատարված է միջգյուղյան հավասարեցում։ Ղափանի շրջանի մի շարք գյուղերում ևս սկսված է մեջգյուղյան հողահավասարեցման աշխատանքներ։ Բացի այդ, տարված են նախապատրաստական աշխատանքներ՝ Սիսիանի շրջանի մի շարք գյուղերում եղած վիճելի հողային խնդիրներին վերջնական լուծում տալու։

2. Գյուղանտեսություն

Տեղվա և Կոռնձորի շրջանում 900 դես. տարածության վրա մղված է պայքար դաշտային մկների դեմ։ Այդ գործը տևել է 17 օր, մասնակցել են 2080 գյուղացի։

Շերամապահական հրահանգիչը զրույցներ է կազմակերպել քաղաքի շրջանում՝ 3 գյուղում, Ղափանում՝ 16 գյուղերում։ Ղափանում յուրաքանչյուր գյուղում եղել է միջին հաշվով 4 անգամ։ Այդ գյուղերում 232 գյուղական տնտեսություն պարապել են շերամապահությամբ՝ սպառելով 203 տուփ շերամի սերմ։ Այդ բոլոր տնտեսություններին արված են գործնական ցուցմունքներ։ Բացի այդ, հրահանգիչը եղել է և Զանգելանի շրջանի թուրք գյուղերում, սպառել է շերամի սերմ և կազմակերպել է զրույցներ։ Հանքերում հիմք է դրված շերամապահական կայանի։ Այս տարի շերամի բերքը հաջող է եղել, և վարկ. ընկ. միջոցով գնված է 900 փութ բոժոժ։ Հանքերում սկսված է գրենա պատրաստելու աշխատանքները։

Գավառի ծխախոտագործ գյուղերում բաժանված են ծխախոտի ընտիր տեսակի սերմեր, արված են ցուցմունքներ ծխախոտի մշակության մասին։ 37 գյուղ<ացիական> տնտեսությունների բաժանված է բանջարանոցային զանազան սերմեր։

Խոտաբուծության ասպարիզում 8 գյուղերում փորձնական նպատակներով ցանված է վիկա։ Վաճառված է 52 փութ յոնջայի սերմ։ Անասունների կերի համար մի քանի գյուղերում ցանված է բազուկ։ Վիկայի և կերի բազուկի մշակման մասին գյուղերում տրված են գործնական ցուցմունքներ։

Ցուցադրական հողամասում տնկված է 1200 պտղատու ծառերի տունկեր, 50 ճիլ ուռի, Ղափանում՝ 500 չինարի, 300 թթենի։ Մասնակցություն