Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/455

Այս էջը հաստատված է

է ցույց տրված ծառատնկման կամպանիային։ Մի քանի գյուղերում գործնական աշխատանքներ են տարված պտղատու այգու մշակման վերաբերյալ։

Գյուղատնտեսական ագիտացիա է տարված 84 գյուղերում։ Այդ թվում են և այն գյուղերը, ուր մեր հրահանգիչները եղել են մի քանի անգամ: Ագիտացիա հնարավոր չափով տարվել է գործնական ցուցմունքների հետ միասին, կրել է զանազան բնույթ, տեղին և ժամանակին համապատասխան։ Ցուցադրվել են զանազան նկարներ։ Սպառված է 200 գրքույկ, գյուղատնտեսական գիտելիքների մասին։ Գյուղերում տրված են զանազան խորհուրդներ։ Կազմակերպված են ագիտդատեր: Մասնակցություն է ցույց տված գյուղատնտես. արտելների և վարկ. ընկերությունների աշխատանքներին։ Կատարված են փորձնական սրսկումներ, այգիների բժշկելու նպատակով։ Մասնակցություն է ցույց տրված պետապի աշխատանքներին, հողաշինարարության, գյուղատնտես. մրցանակաբաշխության, ցանքսերի դրությունը որոշող հանձնաժողովին և այլն։ Կազմված է 25/26 թ. գործունեության ծրագիրը և նախահաշիվ։ Բացի այդ, կատարվել են զանազան աշխատանքներ, որոնք վերաբերում են մեր գավառի գյուղատնտեսության ուսումնասիրության գործին։

3. Անասնաբուժություն

Ալիլու գյուղում երևացած «սապ» հիվանդության վերջ է տրված, քաղաքի շրջանում բժշկական օգնություն են ստացել ձի՝ 61, խոշոր եղջ. անասուն՝ 51, ուրիշ անասուններ՝ 42։ Երկու կետում քոչվորների անասունների համար բացված են ստուգման կետեր, որոնք բաց են թողել խոշոր եղջ. անաս. 27 740 գլուխ, մանր՝ 101 125 գլուխ, ձիեր՝ 127, ուղտ՝ 1200։ Հաշվետու շրջանում գավառում անասունների մեջ վարակիչ հիվանդություններ չեն եղել։ Տարված է և սպանդանոցի բժշկական հսկողության աշխատանքը։