Դուք ենթադրում եք, որ թթենիների հիվանդությունը կարող է լինել արմատների փտախտ (гниль или бель) և ոչ քլորող։ Տեղում կատարած քննությունը հիվանդ ծառերի արմատների վրա ոչ մի նշան չի հայտնաբերել, արմատները առողջ են, չկա և ոչ մի հետք Գրմակ плесень-ի: Բացի այդ, ծառերի ավելորդ ճյուղերը կտրատելուց, ծառերի տակը փորելուց և մի անգամ ջրելուց հետո այդ հիվանդ ծառերը լավացել են և նույնիսկ թութի վերջին թափը տվել: Դուք պնդում եք, թե քլորոզը չի կարող առաջ գալ հողի աղքատությունից կամ անմշակ մնալուց, այնինչ գրականության մեջ շատ որոշ հիշվում է քլորոզի և այդ պատճառը (տե՛ս „Шелковица, ее разведение и пользование ее“ Н. Шавров֊ի, եր. 154, ուր ասված է հետևյալը. „Хлороз наблюдается при объеднении почвы“ и т. д):
Բանջարանոցներում երևացած հիվանդություններից աչքի է ընկնում կարտոֆելի փտախտը, որ միշտ էլ ահագին վնասներ է տվել և որի դեմ գյուղացին պայքարի ոչ մի միջոց ձեռք չի առնում։
Հնարավորին չափ կաշխատենք հիվանդությունների նմուշներն ուղարկել։ Այդ մի քիչ դժվար է, որովհետև ագրոաշխատավորներ չունենք թե հողբաժնի և թե գյուղատնտեսական ընթացիկ աշխատանքները տանելու:
40. <ՀՈՂԺՈՂԿՈՄԱՏԻ> ՎԱՐՉԱՖԻՆ <ԱՆՍԱԿԱՆ> ՎԱՐՉ<ՈԻԹՅԱՆ> ՊԵՏԻՆ
Խնդրում եմ հայտնել ընկ. Շադունցին, որ ոչ մի պայմանով համաձայն չեմ Զանգեզուրում ընդունելու այն պաշտոնը, որի մասին հարցրել եք դուք № 12116 գրությամբ, 16. VII. 25 թ.[1]:
8. III. 25
<Գորիս>
- ↑ 1