Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/46

Այս էջը հաստատված է

նամակ է, ուղղված նույն անձնավորությանը՝ Գևորգին*[1]։ Դժբախտաբար, երկու նամակներն էլ կիսատ են, այնպես որ հայտնի չեն նրանց հեղինակները։ Կարելի է ենթադրել, որ առաջին նամակի հեղինակը Գևորգ Ակիմյանի մոտ ազգականն է, իսկ երկրորդի հեղինակը՝ նրա դպրոցական նախկին ընկերներից մեկը։ Առաջին նամակը թվակիր չէ, երկրորդը դրված է 1848 թ. ապրիլի 24-ին։ Տեքստից երևում է, որ առաջին նամակը ևս ուղարկված է անհայտացումից ոչ այնքան ուշ։ Տպագրելով այդ փաստաթղթերը՝ մենք անփոփոխ պահում ենք գրության ձևը, միայն փակագծերի մեջ առնելով մեր կոմենտարիան։

Ահա՛ առաջին նամակը,

«Հոգույս փափակելի եղպայր իմ Գեորգ ջան.

Գևորգ ջան, դու գրել էիր քn բարերար Աբովեանի մասին, բայց անցաքն (հանցանքն) քեզ զրեմ թե ի՛նչ մասի է գնացել: Առաջ ժամանակ էս երկու տարի է կամ մեկ տարի է որ պարոն Աբովեանն և էլ էն նեմեցն, որ գնացելին Մասուսա սարըն նիլելու թեպետ չին նի ըլեր առզա էին տուել թե մեք նի ելանք, բայց սլեստի էին արել չի էին լինել (քննություն էին արել, որ Մասիսը չեն բարձրացել), մեկ էլ որ էն նեմեցն մեկ գիր էր գրել Աբովյանի վրեն թե ես էս գիրն քեզ գրեցի ես դեզգերա**[2] ես եսպես մեռա դուն էլ քn գլխի չարեն տես բայց որ էն գիրըն երկար չի քաշեց որ նա կորավ․ հիմա նորա սալուղն (համբավ, լուր) Ղարսա յա գալիս բայց ումուտ ունեք աստուծո որ նորա բան չի կա և շատ մարդ նորան քոմակ ունի և շատ էլ չալիշ են գալիս. Գեորգ ջան, դարդ չի անես նորա մասին աստված ողորմած է ամեն դիմաց մեզ աստված չի կորցնե»[3]:

Նամակն այստեղ վերջանում է։ Նրա մյուս էջը «բարովագիր» է։ Հետաքրքրական է միայն մի տող․ նամակագիրը ի միջի այլոց գրում է․ «Էստեղ գոգջեն հասելա, վարթն բացվելա»։ Ուրեմն՝ կարելի է ենթադրել

  1. * Հավանորեն, այս Գևորգը Աբովյանի աշակերտ Գևորգ (Եգոր) Ակիմյանն էր, որին Աբովյանը 1844 թ․ ձոնել է մի ոտանավոր՝ «Առ պատուական իմ բարեկամ և աշակերտ, հոգեսուն, շնորհազարդ պատանի Եգոր Ակիմեանց»։ Քամալանց Սարգիսը իր անտիպ աշխատության մեջ վկայում է, որ, իրոք, Գևորգ Ակիմյանը Աբովյանի անհայտացումից հետո շատ է հետաքրքրվել այդ խնդրով։
  2. ** Բակունցի վերծանմամբ՝ տեղ գրաց (?) ուղղում ենք՝ դեզգերա, ինչպես բնագրում է, որ նշանակում է վկայաթուղթ (Ն. Ադոնցի բացատրությունը):-խմբ.:
  3. 33