Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/460

Այս էջը հաստատված է

Սակայն մի ամիս առաջ օրթոքյուզցիք, որ մինչ այդ ապրել են Նախիջևանում, թափվել են ավերակ Օրթոքյուղը, ընդհարվել են թազագյուղացիների հետ, մարդ են ծեծել և կտրականապես հրաժարվում են հեռանալ այդտեղից։ Շրջգործկոմը իր № 2069 գրությամբ (սեպտ. 5) հայտնում է, «որ բոլոր թյուրիմացությունների վերաբերյալ պատասխանատվությունը շրջգործկոմը իրենից գցում է»։ Օրթոքյուզցի խռովարարները բանտարկված են, բայց այդ էլ չի օգնում։

2) Իրիմիս գյուղում, որ հատկացված է Ուզ գյուղին, նորից (23 թ.) գաղթականներ են նստել։ Սեպտ. 3֊ին Ղարաքիլիսեում որոշում է կատարված այդ 5 տունը փոխադրել Որոտ և այնտեղ հող հատկացնել, բայց Իրիմիսի 4—5 տունը համառում է, գործը երևի կհասնի վարչական միջոցների, որից միշտ էլ աշխատել ենք խուսափել։

Այս օրինակները բացառիկ չեն։ Սույն բանն է Շաքի, Աղուդի, Վազուդի գյուղերում։ Ղափանի շրջգործկոմը ևս հայտնում է, որ գաղթականները շարունակում են վերադառնալ և տեղավոր<վ>ել նույնիսկ այն գյուղերում, ուր ավարտված է հողահավասարեցման աշխատանքները:

Սիսիանի շրջգործկոմը գրում է, որ «գաղթականներին չենք կարողանում խոսեցնել. դիմում են շատ վատ զրպարտությունների, փչացնում են ցանքսերը, որ առիթ տան կռվի, որպեսզի ցույց տան, թե իրենց նեղացնում են. անտանելի ցավ է, խնդրում եմ շտապ կարգադրեք՝ ի՞նչ անել»:

Եթե շրջգործկոմը մի քիչ չափազանցնում է, համենայն դեպս մի բան ճիշտ է, որ նման դրությամբ հողաշինարարական աշխատանքը անտակ տակառ է լինելու մեր գավառում։

Բահարլու գյուղի գաղթականները ևս վերադարձել են, նստել իրենց գյուղում, չնայած որ դեռ 23 թ. այդ գյուղը հատկացրված է Գետաթաղին։ Բահարլու գյուղի գաղթականները եկել են Քյուրդստանի գործկոմի տված վկայականով (25 թ. հունիս 11), որի մեջ գրված է հետևյալը (բնագիրը ռուսերեն է).

«Սույնը տրվում է Զանգեզուրի գավառի Սիսիանի շրջանի Բահարլու գյուղի բնակիչներ (թվում է ութ անուն֊ ազգանուն), որոնց ուղարկում ենք իրենց հայրենիքը՝ Զանգեզուրի գավառը, իրենց նախկին բնակավայրերում