Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/461

Այս էջը հաստատված է

տեղավորելու համար։ Վերոհիշյալը հաստատվում է կնիքով և ստորագրությամբ»։ Ստորագրել են Քյուրդստանի գավգործկոմի նախագահը և գործերի վարիչը։

Գաղթական գյուղերից ամենացավոտ եղել է Վաղուդին։ Գավգործկոմը ստիպված է եղել վարչական միջոցներով արտաքսել այդ գյուղից խռովարարներին։ Այդ խնդրում, ինչպես և մյուս գյուղերում, տեղավորված գաղթականների նկատմամբ ղեկավար<վ>ել ենք ծխամատյաններով, չնայած որ ծխամատյանի մեջ մտցրված են և 24 թ. եկած գաղթականներ, տեղ-տեղ նույնիսկ 25 թ.։

Այն գյուղերում, որտեղ գաղթականական խնդիր կա, հողաշինարությունը դժվարանում է նաև նրանով, որ չափարարների կամ հողաչափերի դրված կուրգանները քանդում են գիշերով կամ մի քանի օր հետո։ Տեղական իշխանության չի հաջողվում պատասխանատվության կանչել քանդողներին, որոնք շատ անգամ քոչվոր գաղթականներից են։

Չնայած որ Անդրկենտգործկոմի և Հայկենտգործկոմի որոշումները կան, որ 23 թ. հետո վերադարձողներին տեղ չտալ Զանգեզուրում, մեզ մոտ ստեղծվել է մի դրություն, երբ 24 թ. եկողներից բացի, 25 թ. ամառը եկողներն էլ նստում են իրենց գյուղերում, փորձում տնտեսություն ստեղծել։

Հայտնելով այդ մասին՝ հողվարչությանդ խնդրում եմ ձեռք առնել միջոցներ և հրահանգել մեզ մի միջոց, գաղթականության խնդիրը ընդմիշտ լուծելու։

Ի տեղի գավհողբաժնի վարիչ՝ Ա. Բակունց
Քարտուղար՝ Ս. Մելքումյան

45. ԳՅՈԻՂՎԱՐՉՈԻԹՅԱՆ

<10 սեպտեմբերի 1925 թ. № 1082>

Մեր գավառում կտավատ ցանում են, ձեթ ստանալու համար միայն, մի շարք գյուղերում, Կոռնձորից սկսած մինչև Բազարչայ։ Միայն Բազարչայի մալականներն են, որ կտավատի ցողունից պատրաստում են