Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/462

Այս էջը հաստատված է

զանազան գործվածքներ (սրբիչ, սփռոց, զգեստ և այլն)։ Այդ արհեստը հայ գյուղացիության ամենևին ծանոթ չէ։

Մեր գավառում վիճբյուրոյի տեղեկանքի համաձայն անցյալ տարի (24 թ,) ցանել են 410 դես. կտավատ, այս տարի հասնում է մոտ 500 դես.։ Կտավատի մշակությամբ պարապում են քաղաքի շրջանում , ավելի շատ հետևյալ գյուղերում՝ Մաղանջուղ, Կյորու, Ալիղուլիշեն, Խնձորեսկ, Քարաշեն, Տեղ և Կոռնձոր գյուղերում, իսկ Սիսիանի շրջանում՝ Աղքենդ, Բռնակոթ, Ուզ, Անգեղակոթ, Բալոք և Բազարչայ։

Միջին հաշվով մի դեսյատինից մեր գյուղերում ստանում են մոտ 80—90 փութ չոր ցողուն կամ 10 —11 փութ մանրաթել։ Կտավատի ցողունը մեր գյուղերում մնում է առանց օգտագործման։ Այսպիսով՝ յուրաքանչյուր տարի հազարավոր փթերով է կորչում կտավատի մանրաթելը։

Իսկ կանեփը վայրի է բսնում։ Այս տարի մեր արած փորձերն այդ ուղղությամբ հաջող արդյունք են տվել. կանեփի ցողունի երկարությունը փորձադաշտում հասնում էր 3 արշինի։

Կանեփի և կտավատի կուլտուրայի զարգացմամբ մենք հնարավորություն կստեղծենք նաև քուսպ պատրաստելու՝ անասունների համար։

Մեր նպատակն է գավառի կենտրոնում ունենալ մի արհեստանոց՝ կտավատի և կանեփի մանրաթելից պարան և զանազան գործվածքներ պատրաստելու համար։ Այդ նպատակի համար գործկոմը սեպտ. 7-ի որոշմամբ դիմել է գյուղատնտեսական բանկին և հատուկ վարկ խնդրել։

Մենք նախագծել ենք սկզբնական շրջանում շրջակա գյուղերից գնել կտավատի ցողուն և մշակել քաղաքում բացվելիք արհեստանոցում։ Իսկ կանեփի մշակույթի զարգացման համար նպատակահարմար է տեսնվում վարկավորել նախօրոք դրամով և սերմով, պայման կնքել կանեփ մշակող գյուղացիների հետ ցողունը գնելու։

Առայժմ ունենք հետևյալ գործիքները, որ պատրաստել ենք տեղում. ոտի վեց ճախարակ և 5 հատ ջարդիչ մեքենա (мялка): Բացի այդ, մենք դիմել ենք Մոսկվայի Кустпром֊ին՝ վարպետների և գործիքների մասին մեզ տեղեկանք ուղարկելու[1]։ Սրանց կից ուղարկում ենք Ձեզ արհեստանոցի մոտավոր նախահաշիվը։

  1. 1