Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/468

Այս էջը հաստատված է

զանազան նկարներ, տեղական մեղվաբուծության պակասները ցույց տալով և այլն։ 29 գյուղերից մեծ մասում հրահանգիչը եղել է երկու անգամ, մի քանի գյուղերում՝ երեք անգամ։ Մեղվաբույծներին ծանոթացրված է փտախտի դեմ կռվելու միջոցները, ինչպես և այդ հիվանդության մասին եղած դեկրետը։ Փտախտի դեպք եղել է Տեղ գյուղում։ Մեղվաբուծության զարկ տալու նպատակով 1925 թ. փետրվարին կազմվել է մեղվաբույծների «Մեղու» ընկերություն, բայց վարկ չստանալու պատճառով ընկերությունը քայքայվել է։

10

Մեր գավառում վարձակետեր չեն եղել։ Միայն 25 թ. հուլիսից է, որ այդ ուղղությամբ տարվել է աշխատանք։ Տեղ գյուղում կառուցվել է մի վարձակայան՝ 15 արշ. երկարությամբ և 8 արշ․ լայնությամբ, որի համար գյուղը նվիրել է 100 թերթ թիթեղ։ Վարձակետն իր վարիչն ունի հուլիսից։ Վարձակետում կա 3 շարքացան, 2 քամհար, 3 փոցխ «զիգզագ», 1 սերմզտիչ Հեյդի, 1 չորսխոխանի գութան, 2 գութան «Ակսայի»։ Վարձակետը սկսել է աշխատել սեպտեմբերից, սերմ զտիչը մաքրել է մոտ 850 փութ, 23 օր աշխատել է շարքացանը, չորսխոփանին՝ 2 օր, «զիգզագը»՝ 20 օր։ Կայանը նոր գործիքների կարիք ունի։ Գորիսում եղել է պահեստ, որտեղ եղած հին գործիքներից նորոգման հանձնված 5 «Սակի» գութան, 2 շրջվող գութան։ Գորիսում աշխատել է սերմզտիչը սեպտ. 15-ից և մաքրել է 300 փութ։ Եղած 5 գութանը աշխատել են 10 օր։ Գորիսում կա և վնասատուների դեմ տարվելիք պայքարի համար գործիքների և դեղորայքի պահեստ. 3 վերմորել, 20 գրվանքա փարիզյան կանաչ, ֆարմալին՝ 3 փ․, պղնձի արջասպ՝ 3 փութ, ծծմբափոշի՝ 8 փութ։ Դեղորայքից գործադրված է ծծմբային փոշի՝ 13 գր․, պղնձի արջասպ՝ 13 գրվանքա։ Մեր ունեցած վերմորելները աշխատել են 4 օր։ Բացի այդ, հողբաժնի տրամադրության տակ է մորեխկոմի նախկին պահեստը, որտեղ կա 50 վերմորել, 30 կալիմակս, փարիզյան կանաչ 24 փութ և այլն։

Մեքենաների վերանորոգման արհեստանոց չի եղել։ Եղած գործիքները մի անգամայն անբավարար են կարիքները հոգալու։ Եղած վարձակետերից բացի, ծրագրված է նոր վարձակետեր Սիսիանում և Ղափանում,