Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/47

Այս էջը հաստատված է

գրել, որ նամակը Երևանից գրված է մայիսի վերջերին կամ հունիսին[1], երբ հասնում էր «գոգջա» սալորը, և բացվում էր վարդը։

Մենք վերը տեսանք, որ, իրոք, շատ մարդիկ «չալիշ» են եկել Աբովյանի անհայտացման պատճառը իմանալու։ Այս նամակում հիշված գերմանացին և «Մասուսա սարըն նիլելու» պատմությունը կապված է պրոֆ. Աբիխի և նրա հետ ունեցած ընդհարման հետ, ինչպես կտեսնենք հետո, երբ ծանոթանանք Ֆր. Բոդենշտեդի բացատրություններին[2]: Այս կարող է և կապ ունենալ Աբովյանի 1847 թվին (այսինքն՝ առաջ ժամանակ էս երկու տարի է կամ մեկ տարի է») «Кавказ» լրագրում տպված հոդվածին՝ «Նոր վերելք Արարատի վրա», և նրանում շոշափած խնդիրներին, որոնց շարժառիթը դարձյալ Աբիխի հետ ունեցած ընդհարումն էր[3]։

Մեր կարծիքով՝ ամենակարևորը այս նամակում նախ այն որոշակի հայտնած հույսն է՝ «ումուտը», որ նրան բան չի պատահել, այսինքն՝ որ նա ողջ է, և, նույնիսկ, «սալուղը» գալիս է Ղարսա կողմերից, և ապա՝ այն թույլ ակնարկը մի ինչ-որ «նեմեցից» ստացած նամակի

  1. 34
  2. 35
  3. 36