Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/470

Այս էջը հաստատված է

է միայն կովի կերակրման շուրջ։ 1925 թ. հունվարին Ղափանում կայացել է գյուղատնտեսական համագումար՝ 21 գյուղերի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Սիսիանում ընտրված է գյուղատնտեսական շրջանային խորհուրդ, 7 հոգուց։

Հաշվետու տարվա ընթացքում սպառվել է 700 գյուղատնտեսական բովանդակությամբ գրքույկներ, գրադարանից օգտվել են․․․ անգամ։ Բացի այդ աշխատանքներից, ագրոպերսոնալը հաշվետու տարվա ընթացքում տակսացիայի է ենթարկել 8 գյուղերում վիճելի հողամասերը, 7 գյուղում կարկտահարության տված վնասները, կազմակերպված է 3 ագիտդատ, մասնակցություն է ցույց տրված մրցանակաբաշխության, «բերքի տոնի» կատարման[1]։ Ագրոպերսոնալը միշտ մասնակցել է վարկ. ընկերությունների և փոխադարձ օգն․ կոմիտեների աշխատանքների։ Վերիշեն գյուղում 1924 թ. դեկտեմբերին կազմակերպվել է կաթնատնտեսական արտել 71 տնտեսության մասնակցությամբ։ Բազարչայի և Բորիսովկայի արտելներին ևս աջակցություն է ցույց տրված։ Ցանքսերի դրությունը որոշող հանձնաժողովի աշխատանքներին մասնակցություն է ցույց տրված։ Հավաքված է գավառի խոտաբույսերի նմուշներ, ցորենների նմուշներ է ուղարկված գյուղվարչության։ Օխչի ձորում անասնապահության զարգացման հնարավորություններն է ուսումնասիրված՝ Ղափանի շրջգործկոմի դիմումի համաձայն։

Ագրոպերսոնալը փոխադրական միջոցների կարիք միշտ ունեցել է։ Հողբաժինը տրամադրել է միայն մի ձի, մնացած ժամանակ կամ վարձել են, կամ գյուղն է ձրի տվել։ Ոտքով գնալու դեպքեր ևս եղել են, փոխադրական միջոցների պակասության պատճառով։

13

24/25 թ․ գյուղատնտեսական տարին եղել է կազմակերպչական։ Առաջին անգամ 24 թ. աշնանից է, որ սկսվում է ծրագրված աշխատանք։ Նոր տարվա սկզբին ագրոաշխատողների պակասը խիստ զգալի է։ 25/26 թ․ համար կազմված է նախահաշիվ և ծրագիր, որ ներկայացված է գյուղվարչության։ Նախահաշվի համաձայն՝ 25/26 թ․ հարկավոր է 60 000 ռուբլու չափ մի գումար, գավառի գյուղատնտեսական աշխատանքների համար։ 24/25 թ․, ինչպես հիշված է վերև, հատկացված է եղել 10 800 ռուբլի, որից, իրոք, ստացվել է միայն 6500 ռ․։

  1. 2