Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/473

Այս էջը հաստատված է

Խնդրի դրական վճռի դեպքում խնդրում եմ շտապեցնել գյուղատնտեսական գործիքների վարձակետերի կամ պահեստի բացումը, որպեսզի գարնան սկզրին գյուղացիները կարողանան օգտվել այդ գործիքներից։

Մեր կարծիքով՝ այդ պահեստը պիտի բացել կամ Գորիսում (ամբողջ գավառի համար), կամ էլ Սիսիանում (շրջանի համար)։ Ղափահի շրջանում հողբաժինը ունենալու է իր վարձակետն ու պահեստը։

Հողբաժինը իր կողմից չի զլանա ամեն տեսակի աջակցություն։

Ստորև ուղարկում ենք ցուցակը գյուղատնտեսական այն գործիքիքների, որոնք համապատասխանում են մեր գավառի պայմաններին։

Գութան՝ «Աքսայ»-ՆՐԺ1, ՆՐԺ3, Սակկի-Դ10ՍՆ, Դ8Ս9. տափան-«Զիգզագ»2 և 3 օղով, շարքացան խոփիկավոր էլվորտի 11 շարքով, սերմազտիչ (տրիեր) Գեյդ կամ Մայետ № 2, գերանդիներ № 7½ և 8:

Գավ. հողբաժնի վարիչ՝ Ա. Բակունց
Քարտուղար՝ Ս. Մելքումյան

50. <Ա. ԵՐԶԿՅԱՆԻՆ>

Эривань, Наркомзем, Ерзинкяну ,

2 января 1926 г., Герусы

Беженцы в большой нужде, отказываются водвориться, пока не получат кредит на грену. Просят дорожные расходы.

Бакунц
<Թարգմանություն>

Երևան, հողժողկոմատ, Երզնկյանին

2 հունվարի 1926 թ., Գորիս

Վերաբնակիչները ծանր կարիքի մեջ են, հրաժարվում են բնակավորվել՝ մինչև չստանան վարկ շերամի սերմի (գրենա) համար։ Խնդրում են ճանապարհածախս։

Բակունց