Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/474

Այս էջը հաստատված է

51. <ՀՈՂԺՈՂԿՈՄԱՏԻ ԳՅՈՒՂԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻՆ>

Ընկ. Փիրումյա՛ն

Ես ձեզ հեռագրել եմ իմ գալու մասին. պատասխան չկա։ Խնդրում եմ գյուղվարչությանդ՝ խոստումը կատարել։

Ես շարունակում եմ հողբաժնի աշխատանքները տանել, գյուղատնտեսական գործ քիչ է կատարվում, բացի շրջաններից, որտեղ գյուղատնտեսներն արդեն աշխատում են։

Խնդրում եմ ձեր որոշումը պնդեք, որպեսզի ես ինքնագլուխ չհեռանամ։ Ես ուզում եմ միայն գյուղատնտես լինել, ուրիշ ոչինչ։

Ալ․ Բակունց

18. 1. 26

52. ՀՈՂԺՈՂԿՈՄԱՏԻ ԳՅՈԻՂՎԱՐՉՈԻԹՅԱՆ

19 հունվարի 1926 թ., № 72, Գորիս

Սրան կից ուղարկում ենք ձեզ գավառս ուղարկած տաճկահայ 9 տնտեսությունների համար սերմացուների ցուցակը։ Խնդրում ենք այդ սերմացուները ժամանակին ուղարկել։

Հողբաժնի վարիչ՝ Ա. Բակունց
Քարտուղար՝ <ստորագրություն>

53. ԳՅՈԻՂՎԱՐՉՈԻԹՅԱՆ

23 փետրվարի 1926 թ. № 230, Գորիս

Ի պատասխան ձեր № 1257/9352 գրության հայտնում ենք. շնորհակալ ենք, որ գյուղվարչությունը գոնե միջնորդի դեր է կատարում, հասցեներ ցույց տալով։

Հողբաժնի վարիչ` Ա. Բակունց
Քարտուղար՝ <ստորագրություն>