Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/477

Այս էջը հաստատված է

8․ Ցուցակների ստուգումն սկսել օգոստոսի 20-ից։ Յուրաքանչյուր թաղամասի ցուցակներ պիտի ստուգել առանձին, հատուկ հանձնաժողովի միջոցով, որի մեջ մտնելու են թաղամասի, հողբաժնի և քաղխորհրդի ներկայացուցիչներր։ Յուրաքանչյուր ստուգումից հետո կազմվում է արձանագրություն։

Հողվարչության պետի տեղակալ՝ Ա.Բակունց

56. ՀՈՂՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

<5—9 սեպտեմբերի 1926 թ., Գորիս>


Զանգեզուրում հողաշինարարության աշխատանքները հետևյալ պատկերն ունի[1].

1․ Ներքին հողաբաժանությունը տարվում է բավարար չափով։ Արդեն ավարտված են աշխատանքները 8 մեծ գյուղում, մնացածներում շարունակվում է։ Այս տարի ծրագիրը լիովին կիրագործվի, բացառությամբ երկու մեծ գյուղերի՝ Տեղի և Խնածախի սահմանների անորոշ լինելու պատճառով։ Խնածախ և Տեղ գյուղերի դիրքը թույլ է տալիս գալ տարի կատարելու հիմնական հողաշինարարություն։ Ծրագրերը լրիվ ավարտելուց հետո պետք է նորից հողաբաժանություն կատարել (ստուգումից հետո) մի քանի գյուղերում (Լոր, Տուլորս, Բնունիս), որտեղ խիստ դժգոհություն կա հողաբաժանության դեմ (Լոր) և, նույնիսկ, հաստատված հողաբաժանությունից հետո, գյուղացիք կատարել են իրենց համար ծածուկ հողաբաժանում` քանդելով հինը և հաստատվածը (Տուլորս և Բնունիս)։

Թե՛ ներքին հողաբաժանությանը և թե՛ հիմնական հողաշինարարությանը բավական խանգարում է այն, որ հաստատված սահմանագծի վրա Անդրկենտգործկոմի հողային հանձնաժողովի կողմից կուրգաններ չեն դրված։ Այդ առաջացնում է նոր դժգոհություններ և վեճեր։ Անհրաժեշտ է դիմել Անդրկենտգործկոմին և խնդրել, որ իրենց հողաչափերի միջոցով հաստատված սահմանի վրա կուրգաններ դրվեն (քաղաքի շրջանում)։

2. Հիմնական հողաշինարարությունը Բազարչայում կվերջանս ծրագրի համեմատ։ Կտորների թիվը ընդունված է 4։ Գավգործկոմի որոշմամբ՝ Բազարչայի հայերն ու մալականները տարբեր հողաբաժին պիտի

  1. 1