Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/478

Այս էջը հաստատված է

ունենան և պիտի կազմեն առանձին հողհամայնքներ։ Այդ խնդիրն, անշուշտ, կդժվարացնի հողաշինարարության աշխատանքները, իսկ զատումից հետո բավական վնաս կհասցնվի այդ գյուղի անասնապահության։

3. Բռնակոթում հողաշինարարության նախագիծը կազմվում է և պատրաստ կլինի սեպտ. 10-ին։ Չափրարի միջոցով չափված են գյուղի առաջ ընկած բոստանները, որոնք պիտի թողնվեն իրենց տերերին։ Բռնակոթում հողակտորների թիվը գավգործկոմը սահմանել է 5: Թեկուզ ավելի է որոշված, բայց այլ կերպ հնարավոր չի կատարել, քանի որ հողատեսքերը շատ են զանազանվում, ցրված են։ Բացի այդ, գյուղացիները դժգոհում էին 3 կտորի դեմ։ Բռնակոթի հողաչափ ընկ․ Մենաբդեն հրաժարվում է աշխատանքները տանել մինչև սեզոնի վերջը։ Նրա բանավոր հայտարարության համաձայն՝ ինքը պիտի աշխատի մինչև սեպտ. 15-ը, որից հետո նա հանձնում է աշխատանքները։ Անհրաժեշտ է օր առաջ միջոցներ ձեռք առնել, որ Բռնակոթում աշխատանքները կիսատ չմնան։ Ոչ մի կերպ աշխատանքը Մենաբդեից վերցնել և ուրիշին տալ չի կարելի, ինչպես և անհնար է աշխատանքը կիսատ թողնել. երկրորդ տարին է, որ Բռնակոթում տարվում են հողաշինարարության աշխատանքներ, առանց այն էլ ձգձգելու մասին դժգոհություն կա։

4. Գորիսում հողաշինարարական աշխատանքները կվերջանան տարվա վերջին, սակայն հողաչափը սեպտ. 15-ին ցանկություն ունի վերադառնալու։ Գորիսի հողաշինարարությունն, առանց հին Գորիս գյուղի տեղափոխման, չի տա տնտեսական այն էֆեկտը, առանց որի օրինակելի հողաշինարարություն անիմաստ է։ Գյուղացիների մեջ այդ ցանկությունը կա։ Վերջին տարիներում մի շարք տնտեսություններ դուրս են գալիս և քաղաքի շրջակայքում տներ շինում։ Սակայն, գյուղում դարձյալ մնում է 250-ի չափ տնտեսություն, որի մեծ մասը ծայր աստիճան չքավորներ են։ Նրանց տեղափոխության համար հարկավոր է հենց այժմվանից հոգ տանել, հայտնել նրանց վարկ տալու հնարավորության մասին և հողաշինարարությունը կատարել, հիմք ընդունելով նոր գյուղ տեղափոխվողների ցուցակները։

5. Խնձորեսկում հողաշինարարությունը կավարտվի սեզոնի ընթացքում։ Այնտեղ ևս դրված է գյուղը երկու նոր վայր տեղափոխելու խնդիրը։ Տեղերն արդեն որոշված են։ Անհրաժեշտ է անմիջապես տեղեկացնել