Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/479

Այս էջը հաստատված է

նրանց վարկավորման հնարավորության մասին, որպեսզի հողաշինարարության զուգընթաց տարվի և նոր գյուղեր տեղափոխելու աշխատանքը։

6. Գավառում կազմակերպված է հողերի վարձակալության տոմարագրությունը երեք շրջանումն էլ։ Տոմարագրությունը հանձնված է շրջգործկոմների և գյուղխորհուրդների քարտուղարներին։

7. Արոտաշինարարության աշխատանքները ծրագրով նախատեսված տարածությամբ (48 հազար դես.) ավարտված են։ Վերաբաժանում չի կատարված, որովհետև հողբաժինը ժամանակին թվական տեղեկություններ չի հավաքել։ Հանձնարարված է հողբաժնին՝ բոլոր թվական տեղեկությունները և վերաբաժանման համար անհրաժեշտ բոլոր նյութերը պատրաստել, արոտների վերաբաժանումն աշնանը կատարելու համար։

Բացի այդ աշխատանքներից՝ Ավղանի, Տանձավեր, Մալդաշ, Երիցաթումբ գյուղերի միջգյուղյան սահմանները որոշված են տեղում։ Տեղում աշխատանքների ընթացքում մի քանի խնդիրներ են առաջացել, որոնց մասին տեղեկացնում եմ վարչության։

ա) Սահմանամերձ գյուղերում, որտեղ այս տարի կատարվում է ներքին հողաբաժանություն, առանց միջգյուղյա սահմանների որոշման, անհրաժեշտ է գալ տարի այդ շրջանում կատարել միջգյուղյա սահմանագծում:

բ) Քաղաքի սահմաններում ընկած հողերի վրա զանազան մարդիկ, կոմունալ բաժնի թույլտվությամբ, կառուցում են տներ, ստանալով 400 ք. ս. հողամասեր։ Այդ տնատերերի մեծ մասը գյուղացիներ են, որոնք գյուղում ունեն հողեր։ Անհրաժեշտ է պարզել արդյո՞ք քաղաքում տուն կառուցողների ընդհանուր նորմայից պիտի հանել այդ հողամասը։ Բացի այդ, պիտի սահմանել ավելի փոքր նորմա՝ արագացնելով քաղաքային հողերի մասին հրատարակվելիք կանոնադրությունը։

գ) Ներքին հողաբաժանության ընթացքում առաջանում է սեփականությունների լիկվիդացիայի խնդիր։ Այդ հարցի շուրջն առաջանում են դժգոհություններ։ Փաստորեն, անգամ հողաբաժանությունից հետո, հողօգտագործման իրավունքից զրկվողները շարունակում են գյուղում ունենալ այգի և այլ սեփականություն։

դ) Թույլ է դրված և հողօգտագործման իրավունքի որոշելու խնդիրը: Գյուղեր կան, որտեղ առևտրականները շարունակում են հող