Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/480

Այս էջը հաստատված է

ունենալ, և, ընդհակառակը, հողից զրկվում են աշխատավորական վաստակի գնացողները։ Այս խնդիրը միանգամից և կտրուկ պիտի պարզել, վերջ տալու այն արդարացի բողոքներին, որ կան այս հարցի մասին գյուղի աղքատ և օտար քաղաքներ վաստակի գնացած տեղացիների կողմից:

Հողվարչպետի տեղակալ՝ Ա. Բակունց

57. ՀՈՂՎԱՐՉՈԻԹՅԱՆ

<18 հոկտեմբերի 1926 թ.>

Զանգեզուրի և Քյուրդիստանի սահմանագծման հանձնաժողովը, կազմով՝ Անդրկենտգործկոմի լիազոր Կաչետկովի[1], Ադրբեջանի Կենտգործկոմի ներկայացուցիչ Ա. Կարաևի և Հայաստանի հողժողկոմատի ներկայացուցիչ Ա. Բակունցի, իր աշխատանքներին անցել է սեպտեմբերի 10-ին, տեղում երկու օր սպասելով Ադրբեջանի ներկայացուցչին։

Աշխատանքը հետևյալ ձևով էր տարվում։ Դեռ 1925 թ, այդ նույն հանձնաժողովը շրջել էր սահմանները մինչև Սյուսան-Թափա, տեղում ծանոթացել եղած վեճերի հետ։ Այս տարի Անդրկենտգործկոմի երկու հողաչափն արտանկարել են սահմանավեճերը, երկու կողմի գյուղերից էլ հավաքել գրավոր տեղեկություններ, զանազան փաստաթղթեր՝ այս կամ այն վիճելի հողամասի տիրապետության մասին։

Հիմք ընդունելով այդ աշխատանքը՝ հանձնաժողովը սեպտեմբերի 10-ից սկսեց տեղում ծանոթանալ վեճերին, դարձյալ հարցաքննել գյուղերի ներկայացուցիչներին և ապա՝ մաս առ մաս գծել սահմանները։

Առաջին կուրգանը դրված է Գորիս-Ղափան ճանապարհի այն կետում, որտեղից խճուղին իջնում է դեպի էյվազլար գյուղը, որը 1924 թ. հուլիսի 11-ի հանձնաժողովի որոշմամբ մնում է Քյուրդիստանին, թեպետ գյուղը տնտեսապես կապված է Զանգեզուրի հետ։ Մինչև այդ կուրգանը սահմանը որոշված էր դեռ անցյալ տարի, նույն հանձնաժողովի միջոցով։

Հանձնաժողովն իր աշխատանքի հիմք է ընդունել 1924 թ. հուլիսի 11-ի համաձայնությունը, որ կայացել էր ընկ. Երզնկյանի և Բաղիրովի միջև։ Տեղ-տեղ միայն հատուկ պատճառաբանությամբ նրանք սահմանագիծը փոփոխության է ենթարկված։

  1. 1