Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/482

Այս էջը հաստատված է

իրենք մտադիր են որպես խոտհարք և արոտատեղ տալ քոչվորներին։

Իմ զեկուցման հետ ներկայացնում եմ Զանգեզուրի անտառապետ ընկ․ Գանինի գրությունն այդ մասին, ուղղված հանձնաժողովի նախագահին և Հայաստանի ներկայացուցշին[1]։

Զեյվա գյուղի սահմանները որոշելուց հետո հանձնաժողովն անցավ մյուս գյուղերի՝ Սևքարի, Մողեսի, Ուժանիսի, Եղավարդի և Ագարակի սահմանները որոշելուն։ Զեկուցմանս հետ միասին ներկայացնում եմ հանձնաժողովի արձանագրությունները՝ կայացած սեպտեմբերի 12-ին Փարիջան գյուղում, սեպտ. 14-ին Ագարակում և սեպտ. 15-ին Գոյդարա-Խաշտաբ գյուղում[2]: Առայժմ ձեռքի տակ չունենալով թվական տեղեկություններ եղած վիճելի տարածության մասին, ինչպես և այն մասին, թե այդ վիճելի տեղերից քանի դեսյատինն է անցել այս կամ այն կողմը նոր սահմանագծումից հետո, այժմ միայն մի ընդհանուր եզրակացություն կարելի է հայտնել, այն է, որ զիջող եղել է մեծ մասամբ Զանգեզուրը։ Հողժողկոմատի ներկայացուցչին հրահանգված էր ամեն գնով վերջ տալ սահմանավեճերին, որպեսզի հնարավոր լինի շուտափույթ սկսել հողաշինարարություն, որպիսի աշխատանք մինչև այժմ կատարված չի, և պատճառ է եղել աչքի ընկնող անարդարացի հողօգտագործման։

Հանձնաժողովի աշխատանքները վերջացնելուց հետո հողաչափներն այժմ անցել են կուրգանների դրման, որից հետո նրանք նկարելու են սահմանագիծը և ուղարկելու հողվարչության, քարտեզի հետ միասին, նաև տեղեկություն այն մասին, թե նոր սահմանագծումից հետո քանի դեսյատին հող է մնացել սահմանից այն կողմ։

Հիմնական թերությունն այդ աշխատանքի այն էր, որ հողհանձնաժողովը սահմանն անցկացնելիս ի նկատի չէր առնում ո՛չ երկու կողմի հողերի քանակը, թե այս կամ այն գյուղը ինչքան հող ունի, ինչ կապեր ունի հարևան շրջանների կենտրոնների հետ, տնտեսապես ավելի շատ դեպի որ շրջանին է ձգտում և այլն։ Ստացվեց այնպիսի արդյունք, որ սահմանն անցկացնելու միակ հիմքն այն էր, թե այս կամ այն գյուղն ինչ ազգի բնակչություն ունի։ Հայ գյուղերը մնացին Զանգեզոլրին, թուրք գյուղերն՝ Ադրբեջանին։

Սահմանն անցկացնելիս մի ուրիշ արգելք էլ կար։ Քյուրդիստանի գյուղերի մասին ճշգրիտ տեղեկություն չկար. հայտնի չէր ո՛չ նրանց

  1. 2
  2. 3