Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/487

Այս էջը հաստատված է

Թե նախօրոք ի՞նչ ներկայացուցիչներ են շրջել հողաչափերի հետ, ինձ հայտնի չէ։ Համենայն դեպս, նրանք պաշտոնական մարդիկ չեն եղել, այլ տեղացիներ. կային անհատներ (օրինակ՝ Փարիջան գյուղացի Բաբան, Խաշտաթ գյուղում Նիազալին և ուրիշները), որոնք նպաստում էին երկու կողմի հարաբերությունների սրման, աղմկում, դիմումներ տալիս, սպառնում և այլն։ Իմ ներկայությամբ՝ փարջանցի Բաբան իբր թե թուրք գյուղացիների անունից հայտարարեց, որ իրենք չեն ուզում նայել «Արարատի հուքումաթին»[1], որովհետև նա աղքատ է, գյուղացիներից տուրք շատ է վերցնում, նրա պայմանները ծանր են և այլն: Այդ հայտարարությունը լսեցին Ա. Կարաևն ու Կաչետկովը։ Իմ կարծիքով՝ Բաբան այնպիսի մութ անձնավորություն է, որի հայտարարարությունը որոշ նպատակ ունի և, համենայն դեպս, ծրագրված։ Բաբայի նման մարդիկ պակաս չէին և հայ գյուղերում:

Մի բան պարզ է։ Սահմաններն անցկացնելիս ընդունվում է գյուղի այս կամ այն ազգի պատկանելը որպես գլխավոր հիմք։ Նման սահմանագիծ անցկացնել անթույլատրելի է։ Արդյունքն եղավ այն, որ գյուղերը գրգռվեցին իրար դեմ։

Ընդհանրապես, սահմանագծային աշխատանքի սկզբունքն ու ձևը շատ թերություն ունի։ Հարկավոր է ավելի մեծ ուշադրություն դարձնել, խնդիրն ավելի ճիշտ լուծելու համար։

Ա. Բակունց

62. ԷՋՄԻԱԾՆԻ ԳԱՎՀՈՂԲԱԺՆԻՆ

28 դեկտեմբերի 1926 թ., Երևան
Շրջաբերական

Ի բացառություն գոյություն ունեցող կարգի, ըստ որի՝ մինչ այժմ վերաբնակիչները հող են ստանում գյուղում հաստատվելու թվականի կարգով (եթե բոլորին բավարարելու չափով ազատ հող չկա), հողժողկոմատի կոլեգիայի ս. թ. դեկտեմբերի 23-ի նիստի որոշման համաձայն հանձնարարվում է հողբաժնիդ՝ որոշման կայացման օրից սկսած, գյուղական դպրոցներում պաշտոնավարող ուսուցիչ վերաբնակիչներին հող հատկացնել ընդհանուր կարգով, սակայն մնացած վերաբնակիչների համեմատությամբ՝ հերթից դուրս։

Հողվարչության պետի տեղակալ՝ Ա. Բակունց
Գործավար՝ Աղամալյան
  1. 3