Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/489

Այս էջը հաստատված է

Վերաբնիկներից և ոչ մեկին չի կարելի Ծաղկաձորում հողազուրկ անել, այլ կերպ նրանք մատնված կլինեն մի կերպ սարքած տնտեսության քայքայման։ Նրանցից շատերը միայն 1926 թ. են հող ստացել. բացի մեր ցուցակագրած վերաբնիկներից, Ծաղկաձորում ապրում են 11 տուն գաղթականներ, որոնցից չորս տնտեսության դրությունը ծայր աստիճան թշվառ է։ Այդ 11 տունը հող չեն ստացել։ Համայնքի ընղհանուր ժողովում միջնորդություն հարուցվեց, մանավանդ մալականների կողմից, հող տալու գոնե այդ 4 տնտեսության, որոնց ցուցակը կցվում է․

Ա. Բակունց

64. ՀՈՂՎԱՐՉՈԻԹՅԱՆ

<21 ապրիլի 1927 թ., № 3898>

Ինաքլու գյուղը տեղափոխելոլ համար, որպեսզի դժվարությունների առաջ հետագայում կանգ չառնենք, անհրաժեշտ է որոշել այն վարկի չափը, որպիսին պիտի ստանան գյուղացիք և առանց որի տեղափոխուման անհնար է դառնալու։

Սրան կցված արձանագրությունիցս[1] հայտնի է, որ գյուղացիները ցանկություն ունեն տեղափոխվելու զանազան գյուղեր՝ միայն շինությունների արժեքները կամ վարկ ստանալու դեպքում։ Գյուղի տեղափոխման խնդիրը կապելով վարկի հետ՝ վերջինիս տալը պիտի կատարվի մոտ ժամանակում, որից հետո գյուղերում ստացած հողերի վրա նրանք հնարավորություն կունենան աշնանից տնտեսություն ստեղծելու։ Առանց դրան եկող գարնան մենք կանգնած կլինենք նույն դրության առաջ՝ որոշ զիջումներով մի տարի էլ հարմարություն տալու Ինաքլուին հին տեղում մնալու։

Իսկ այդ կվտանգի անտառի գոյությանը, գուցե և վնասի այն աշխատանքներին, որպիսին կատարում է անտառային վարչությունը գյուղի վերին ընկած անտառամասում։ Ավելորդ է շեշտել այդ աշխատանքի կարևորությունը։ Եթե անգամ անտառ էչ չլիներ, անհրաժեշտ կլիներ Ինաքլուն տեղափոխելու, և արհեստական անտառ տնկելով՝ ապահովելու թե՛ հողերը՝ սելավից և թե՛ գետակների ակունքները՝ ցամաքելուց։

  1. 1