Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/490

Այս էջը հաստատված է

Վարկով ապահովելուց հետո և ծրագրածն անշեղ ու վճռական կիրառելով միայն՝ հնարավոր է Ինաքլուից մի նոր Մաքրավանք[1] չստեղծելը։

Հողվարչության պետի տեղակալ՝ Բակունց

65. ՀՈՂՎԱՐՉՈԻԹՅԱՆ

Ս.թ ապրիլ 23-ին մեկնում եմ Շնող և Ղարաքիլիսա, համաձայն հողվարչ<ության> № 2939 գրության։

Ա. Բակունց

23. IV. 27

66. ՀԱՅԿԵՆՏԳՈՐԾԿՈՄԻ ՔԱՐՏՈԻՂԱՐՈԻԹՅԱՆ ՎԱՐԻՉԻՆ

23 ապրիլի 1927 թ., № 2997/1080, Երևան

Շրվենանց գյուղը Զանգեզուրի գավառի ամենից սակավահող գյուղերից է։ Այդ ի նկատի ունենալով բնակիչների մի մասին հող է հատկացված լքյալ Տանձավեր գյուղում։ Այդ գյուղում տեղավորվածները կտրվել են Շրվենանցից և հաստատվել են Տանձավերում, որպես առանձին ծխեր։ Ինչ վերաբերում է Բաքվում ապրող շրվենանցիներին, նրանց հողօգտագործման իրավունքը պիտի որոշի հողհանձնաժողովը՝ նրանցից դիմում ստանալուց հետո, որից հետո միայն հնարավոր է նրանց հողով բավարարել կա՛մ Շրվենանցում, կամ Տանձավերաում։

Առդիր դիմումը։

Հողվարչության պետի տեղակալ՝ Ա. Բակունց
Գործավար՝ Աղամալյան

67. ԱՐՀԼՈԻՍԳԼԽՎԱՐՉՈԻԹՅԱՆ

27/28 ուսումնական տարվա համար ՌՍՖԽ Հանրապետության բարձրագույն դպրոցներում վարչությունս խնդրում է երեք տեղ. երկուսը՝ հողաշինարարության, երրորդը՝ գեոդեզիական ինստիտուտում։

Ա. Բակունց

30. V . 27

  1. 2