Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/493

Այս էջը հաստատված է

Արոտների վերաբաշխման աշխատանքները Հովհաննիսյանը մենակ տանել չի կարող։ Նրա գրությունները հուսահատական են։ Որպեսզի հնարավոր լինի այդ աշխատանքն ավարտել այն հաշվով, որ քոչվորներին հայտնի լինի գալ տարվա համար իրենց տեղերը, խնդրում եմ ուղարկես Նազարյանին[1] գոնե մի ամսով։ Թե չէ աշխատանքը կիսատ կմնա։ Նրա հետ միասին ուղարկիր ЗакЦИК-ի հաստատած սահմանագծման քարտեզը և սահմանակից մեր գյուղերի հողատեսքերի մասին եղած թվական տեղեկությունները։

Հիմա փողի մասին։ Նեղն են, գյուղերից դժվար է հավաքվում։ Եթե 1000 ռուբլու չափ վարկային օժանդակություն լինի, դրությունը բավական թեթևացած կլինի։

Նազարյանը թո՛ղ գա Նախիջևանով, Հովհաննիսյանն աշխատում է Սիսիանում։

Ա. Բակունց

6. VII. 27
Գորիս

Հ. Գ. Այստեղ գանգատվում են, որ մեր պատճառով արոտների վարձագնի ընդհանուր գումարը պակասել է, որ իբր թե մեր կազմած ցուցակները համեմատ չեն իրենց հաղորդածին։ Եթե հնարավոր լինի, Նազարյանի հետ ուղարկիր նաև նրանց և մեր վարձագների итог-ներըն՝ ըստ երկու ցուցակի, տեսնենք, ո՞ւմն է հանցանքը։

Նույն

69. <Խ. ԱՎԴԱԼԲԵԳՅԱՆԻՆ>

Խաչատու՛ր, սահմանային հանձնաժողովը, մի քանի օր իզուր խոսելուց հետո, ցրվեց առանց համաձայնության գալու: Բայց և այնպես, դրական իմաստով լուծվեց հանքերի ռայոնի գյուղերի հարցը: Տեղվա վեճը՝ երևի Թիֆլիսում կընդունվի Ստուրուայի գիծը՝ 400-ից մի քիչ ավելի դես։ Ոչի՛նչ, գյուղացիք մի քիչ կդժգոհեն, բայց հետո համաձայն կլինեն։ Եթե բողոքեն էլ, ավելի լավ է, որ ЗакЦИК-ը որոշի, բողոքն ավելի թույլ կլինի։ Ուղարկում եմ արձանագրությունների պատճենները։

Հողաչափերն ու չափրարները աշխատանքի են։ Եկած հանձնաժողովի նախագահ ընկ. Ստուրուայից ես տեղեկացա արոտատեղերի, անտառային

  1. 9