Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/502

Այս էջը հաստատված է

Պետք է ՀՕԿ֊ի տեղական մարմինների սահմանը որոշել` ըստ աշխարհագրական սահմանների, որպեսզի անախորժություններ առաջ չգան։ ՀՕԿ֊ը իր ուշադրությունը պիտի դարձնի նույնպես արևմտահայ գաղթականության օգնության գործի վրա։ Արևմտահայերով բնակված շրջաններում, Խարկով, Ռոստով և այլն, ուր գործում են մի քանի հայրենակցական միություններ, երբեմն հարց են բարձրացնում մեր առաջ, թե իրենց հայրենակիցներն օժանդակություն ստանո՞ւմ են արդյոք ՀՕԿ֊ից, այլապես կարող են դադարեցնել իրենց օժանդակությունը։

էվջիլարի ջրանցքը․-ՀՕԿ֊ի այս համագումարը հարվածային խնդիր պիտի դարձնի էվջիլարի ջրանցքի շինությունը և պիտի աշխատի անպատճառ գլուխ բերել այն, թեկուզ հավերժացնելու համար այս համագումարը։ Ուկրաինայի կոմիտեն ինձ լիազորել է 1500 ռ. ոսկով տրամադրել ՀՕԿ֊ին, եթե նա անպայման հանձն առնի ջրանցքի կառուցումը։

Ի վերջո ես առաջարկում եմ, որ մեր հետագա խոսողները Կենտր<ոնական> վարչության քննադատությունն անելիս միայն լուրջ առաջարկներ անեն։ Ես համաձայն չեմ ընկեր Դարբինյանի խոսքի առաջին մասերին, որոնք աններդաշնակ էին հնչում այս համագումարում։ Մեր բոլորիս նպատակն է համերաշխությամբ տանել շինարարական գործը Հայաստանում։ Ինչքան էլ ընկեր Դարբինյանի խոսքերը լինեն իրավացի, այնուամենայնիվ կարելի էր չասել այստեղ, համագումարում, այլ պահել մի ուրիշ առթիվ։ Ես վստահ եմ, որ ընկեր Դարբինյանի հոգին էլ պիտի ցավի, երբ իմանա, որ իր այս խոսքերի համար ՀՕԿ֊ը զրկվում է որևէ գաղութի օժանդակությունից, քանի որ այդ գաղութների ներկայացուցիչները ինչ որ լսեն այստեղ, կերթան ու կպատմեն[1] ։ (Ծափեր)։

<ԱԼԱԶԱՆԻ «ՎԱԹՍՈՒՆԵՐՈՐԴ ՀՈՐԻԶՈՆՈՒՄ» ՎԵՊԻ ԼԵԶՈՒՆ>

Հիմնական զեկուցումով հանդես եկավ ընկ. Ա․Բակունցը: Զեկուցման ներածական մասում նա շեշտեց, որ խոսելու է բացառապես վեպի լեզվական թերությունների և առավելությունների մասին, չշոշափելով երկի բովանդակության, գեղարվեստական կառուցվածքի և այլ հարցերը։ Այդ աշխատանքը հատկապես կարևոր է այն տեսակետից, որ մինչև այժմ մեր զեկուցումներն ու դիսպուտները, մեր քննադատությունը գրեթե չեն շոշափել գեղարվեստական որակի և հատկապես լեզվի

  1. 1