Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/505

Այս էջը հաստատված է

որ Գորկու այդ խստությունը բխում է նրա սիրուց և հարգանքից դեպի գրականությունն ու ընթերցողը։ Լեզվի հարցերը քննելիս՝ ամենից առաջ պետք է նկատի ունենալ ընթերցողին։ Ապա ընկ. Բակունցը բնորոշում է մեր աշխատավորական ընթերցողների ներկա կուլտուրական մակարդակը և ըստ այնմ պահանջներ առաջադրում մեր դրական լեզվին։ Այնուհետև ընկ. Բակունցը հանգամանորեն կանգ է առնում ընկ. Զարյանի լեզվի բնորոշման շուրջ, շեշտելով որ ինքն այդ հարցը շոշափում է այն նկատառումով, որ Զարյանի լեզվի մասին դիսպուտին մասնակցողներից շատերը խոսեցին։ Ընկ․ Բակունցը Զարյանի լեզվի առանձնահատկությունները բխեցնում է բանաստեղծի գրական թեմայից, թեմայի գյուղական բնույթից և գյուղական հետամնաց շրջանների ազդեցությունից։

<ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ>

Անցնելով լեզվի շուրջը վերջերս տեղի ունեցած դիսպուտներին և, հատկապես, Չարենցի դրույթին՝ լեզվի խնդիրների մասին, ընկեր Բակունցը գտնում է, որ սխալ է Չարենցի դրույթը կենտրոնաձիգ և «մաքուր» հայերենի մասին։ Կենտրոնաձիգ լեզվի հարցը մեզ համար լուծված է։ Այժմ լեզվի հարցն այդպես չպիտի դնել։ Պայքարելով լեզվական մաքրության համար, դեն վանելով ավելորդ օտարաբանությունները և գռեհկությունը՝ պետք է խարազանել նաև արխաիզմը, սերը դեպի գրաբարյան խրթնաբանությունը, որ մեր լեզուն լայն մասսաների համար դարձնում է անմատչելի։ Զեկուցողը գտնում է, որ լեզվի ասպարեզում շեշտը պետք է դնել պարզության և մատչելիության վրա, խարազանելով նաև գրաբարայնությունը։

<ԵԼՈԻՅԹ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԳՐՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱԳՈԻՄԱՐՈԻՄ>

Ընկերներին հայտնի է, որ ես եղել եմ մեկը <այն> ղեկավարներից, որ միառժամանակ և երկար ժամանակ, պայքարել է ձախերի դեմ. հայտնի է նաև այն, որ ես իմ գրական երկերում կատարել եմ նացիոնալիստական-դեմոկրատական