Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/506

Այս էջը հաստատված է

սխալներ. հայտնի է նաև այն, որ առհասարակ մեր սխալների մեծ մասը իմ զեկուցման ընթացքում ես փաստերով աշխատել եմ ապացուցել, և ես որպեսզի չկրկնեմ այդ զեկուցումը, կաշխատեմ տալ այն սխալների արմատները, որոնք կատարված են։ Թող ընկերները սա չհամարեն գլուխ փրկելու որևէ ձև, ո'չ ընկերներ. առաջին հերթին ես կանգ կառնեմ մեր քննադատության վրա՝ առանց անձնավորությունների անունները տալու։

Ընկերներ, ակնհայտ ճշմարտություն է մեր քննադատության ցածր որակը։ Ընկ. Խանջյանն այստեղից, այս ամբիոնից, մեր քննադատությունը որակեց հետևյալ ձևով. <«Բացառիկ է քննադատության դերը գրական ստեղծագործության որակի բարձրացման տեսակետից։ Իսկ քննադատությունը մեզ մոտ սաստիկ հետ է մնացել, ավելի հետ, քան գրականությունը։ Որո՞նք են մեր քննադատության հիմնական թերությունները։ Ամենից առաջ անբավարար պայքարը, իր խորությամբ անբավարար պայքարը թշնամի ու խորթ ազդեցությունների դեմ գրական ստեղծագործության մեջ։ Քննադատությունը պետք է լինի խիստ ու հարվածող, բայց չպիտի թույլ տա մակերեսային և անհանդուրժողական «ձախ» վարքագիծ։ Քննադատությունը պետք է լինի սկզբունքային և կոնկրետ, չի կարելի անվերջ կրկնել արդեն բերանի ծամոն դարձած ընդհանուր ճշմարտություններ, ինչպես նաև չի կարելի այս կամ այն գրողի գործերից երեք֊հինգ տող պոկելով փակցնել անմիջապես նրա ճակատին պատրաստի մակդիրը, ինչպես այդ փորձում էին դեռ վերջերս անել մի քանի ընկերներ։ Քննադատությունը չպետք է հրամայի և դեկրետավորի, նա պետք է կարողանա համոզել, նա միշտ պետք է հաշվի առնի գրական ստեղծագործության սպեցիֆիկումը, հետևաբար, մեր քննադատները պետք է ամենապատասխանատու վերաբերմունքն ունենան դեպի իրենց աշխատանքը։ Եթե սովորելու պահանջը մեր հիմնական պահանջն է գրական բանակին, ապա այդ պահանջը ամենից առաջ վերաբերում է մեր քննադատներին»>[1]:

Նույնիսկ այս որոշակի հայտարարությունից հետո, թե չի կարելի հեղինակի գրվածքից 3—4 տող վերցնել, եզրակացություններ հանել և մակդիրներ տալ հեղինակին, մենք տեսանք, որ այստեղ մեր քննադատներից մեկը նույն ձևով վարվեց, նույն մեթոդով վարվեց. կարդաց մինչև ստորակետը, առանց նույնիսկ վերջակետի հասնելու։ Ես սրա վրա կանգ չեմ առնի, որովհետև ընկ. Չարենցը խոսեց այդ մասին, և ասաց,

  1. 1