Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/507

Այս էջը հաստատված է

որ սա պայքարի մեթոդ չէ։ Ես պետք է ասեմ, որ ռապպականության զարգացման աղբյուրներից մեկն էլ մեր գրաքննադատների ցածր կուլտուրական մակարդակն է։ Նրանք (գրողները — խմբ.) պարզ չեն պատկերացնում, թե ինչպիսի ժանրի հետ գործ ունեն՝ տեղական նացիոնալիզմի մեջ ընկնելիս։ Եթե մեկը կոնսերվ է բաժանում և Հայասսանին տալիս է շատ, Վրաստանին՝ քիչ, նրա խնդիրը հեշտ է լուծել, հեշտ է նրա դեմ պայքարել, աշխատանքից հեռացնում են, և հարցը վերջացավ։ Սակայն գրական երկի մեջ եղած դեմոկրատական-նացիո ֊ ւալիստական սխալները չի կարելի այս ձևով վերացնել, և եթե մեր քննադատները չեն կարողանում ճիշտ եզրակացություններ անել ու ճիշտ քննադատել, դրա պատճառն այն է, որ նրանք չեն մտել երկի մեջ և երկի կառուցվածքից չեն բխեցրել այդ քննադատությունը, ինչպես ես իմ զեկուցման ժամանակ[1] վեր հանելով Թոթովենցի գրվածքի, ինչպես և իմ գրվածքի այս կամ այն կտորները, վերցնելով ամբողջ երկը, ապացուցեցի, որ դա առաջ է գալիս և՛ ձևից, և՛ թեմատիկայից, և լեզվից: Ես նորից եմ կրկնում, որ զանազան պայմաններում այդ իդեոլոգիան ներկայանում է զանազան ձևով. ես ուզում եմ մեկ ոտանավորով ասել, որ ստեղծագործողն ինքը հետին թվով համոզվում է, քան այդ կարողանում է համոզել մեր քննադատը, թե ինչպիսի սխալներ է ինքը կատարել։ Ես կկարդամ Ձեզ այդ ոտանավորները (կարդում է)։ Այն կսկիծը, որ կա այստեղ, սա առաջանում է այն ռիթմից և մետաֆիզիկայից, որ ստեղծագործության մեջ իբրև առանձնահատկություն երևան է գալիս։ Ես այս ասելով ուզում եմ ցրել այն միտքը, որ երբեք որևէ մի գրող գրիչը իր ձեռքը չի վերցնում նպատակ ունենալով տալ թշնամու իդեոլոգիան կամ գովել նրա անցյալը և այլն։ Պետք է սա ընդմիշտ հասկանալի լինի։ Սակայն սա, իհարկե, մեզ իրավունք չի տալիս մեր կատարած սխալներն արդարացնելու, և երբ մենք հետագայում, որպես ստեղծագործող, կարդում ենք մեր երկը, տեսնում ենք արդեն պակասը և մենք մեզ ներքուստ ավելի ենք քննադատում, քան որևէ քննադատ։ Ես հույս ունեմ, որ համագումարից հետո մեր քննադատությունը վերջ կտա քննադատական այն ձևերին, որ մինչև այժմ ունեցել է։ Մենք ինքներս սկսելով ինքնաքննադատությունը՝ կսովորեցնենք մեր քննադատներին մեզ մեր պահանջած ձևով քննադատել։

Երկրորդ խնդիրը, որ ես պետք է դնեմ, լեզվի հարցն է։ Դուք գիտեք, որ վերջերս գրողների միությունը լեզվի խնդիրների առթիվ ունեցավ

  1. 2