Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/51

Այս էջը հաստատված է

ժողովրդոց մտածմունքը.

Մեկը տորմա ճըրըմը տեսել են խարաբա Սարվանլարի տակին ու թե տեղ էլ բրթել են ջուրը:

Մինը ասըմա Ակոռի մեկ քարի վրա նստած լացա ըլում հաց են տարել կեղըցիքը չի առել:

Մեկը ասումա Ղարս են տեսել բազարըմը մանկալիս շորերը նըշան բա նըշան ասում են:

Մեկը ասումա Կանջա ախքատի շորերըմ մանակալիս:

Մեկը ասըմա էն իրիկունը որ նա կնալու իրիկունը ասում են սհաթի 12-ին պլանի ճամփով կընալիս...»:

Այստեղ վերջանում է մեր ձեռքը հասած նամակի պատառը[1]։

Ի՞նչ կարելի է եզրակացնել «ժողովրդոց մտածմունքի» այս թերի վավերապրերից։ Նրան «տանում» են Ակոռի*[2], «տեսնում» են Ղարսում,

  1. 45
  2. * «Ակոռի մեկ քարի վրա նստած» լինելու վերսիան մինչև վերջերս մնում էր Քանաքեռում, նրա ազգականների բանավոր ավանդությունների շարքում: Իբրև թե Աբովյանը ռուսի թագավորի հետ պայման է դնում, որ եթե ինքը բարձրանա Արարատի գագաթը, թագավորը հայերին պետք է պարգևի ազատություն: Չի՛ կարողանում բարձրանալ գագաթը և ահից չի՛ վերադառնում: Այս է տոհմային ավանդավեպը, որի հիմքում կա 40-ական թվականների քաղաքական ակնկալությունների աղճատված և թույլ հետքերը, ինչպես և Աբովյանի դերի ըմբռնումը այն ժամանակվա գյուղացիական որոշ խավերի կողմից: