Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/510

Այս էջը հաստատված է

առաջադրվում էր մի բնական լեզու, կենդանի մի բարբառ, ժողովրդի բերանից վերցրած։

Որի՞ն պետք էր առավելության տալ և որի՞ն պիտի պատկաներ ապագան։

Թվում էր, թե կենդանի, «բնական» լեզվին էր պատկանելու ապագան, որ նա պիտի տիրող հանդիսանար և հաղթեր։ Սակայն այդպես չեղավ։

Այստեղ ևս մենք պիտի գնայինք այն ճանապարհով, որով գնացել են բոլոր եվրոպական ազգերը։ Առանց այդ ճանապարհի վրա կանգնելու անհնար էր առաջ գնալ, որովհետև այդ է միակ ճանապարհը․ և իզուր չէր, որ այդպես էր գնացել բոլոր մյուս ազգերի զարգացման ուղին»[1]

Ուրեմն, Վահան Տերյանը, կամ Չարենցը՝ Վահան Տերյանի նման, գտնում է, որ այդ երկու ճյուղերը հարկավոր է միացնել, կազմել մի հստակ լեզու, և որ այդ լեզուն պետք է զարգանա եվրոպական ժողովուրդների ճանապարհով։ Հարց է առաջ գալիս, ինչու՞ Վահան Տերյանն այն ժամանակ լեզվի խնդիրն այս ձևով էր դնում։ Որովհետև Վահան Տերյանը, լեզվի <զարգացման մասին խոսելիս>, դնում էր բուրժուազիայի պրոգրեսիվ դերի պաշտպանությունը։ Այդ ժամանակ նրանք (հայ գրողները—կազմ․) պրոլետարական հեղափոխության մասին գաղափար չունեին, և պատահական չէ, որ ճիշտ նույն ժամանակ դաշնակցությունը ևս լեզվի մասին գրած իր հոդվածում արշավանք է գործում բարբառների դեմ, արշավանք է գործում ժողովրդական լեզվի դեմ։

Պետք է ստեղծել մի կենտրոնաձիգ լեզու, սակայն այդ կենտրոնաձիգ լեզուն չպետք է ստեղծել այնպես, ինչպես ընկ․ Չարենցն է դնում խնդիրը։ Դուք գիտեք, որ ներկայումս մեր գրական լեզվի մեջ բարբառը չի արտահայտվում։ Մեր մամուլը, ինչպես և մեր գյուղացիությունը աշխատում են այդ մաքուր լեզվով էլ խոսել։ Սխալ է ասել, որ Հոկտեմբերյան լեզուն զարգացել է Տերյանի ձևով․

ՏԵՂԻՑ—Չարենց — Դա տերմին է։

Բակունց—Հենց թեկուզ որպես տերմին էլ չի կարելի գործածել։

Եվ եթե հարցն այսպես դնենք, մենք կտեսնենք, որ այն կկանգնի գլխի վրա։ Թումանյանի լեզվի մասին Չարենցը իր տված զեկուցման մեջ ասում է․ <«Հանձին Հովհ․ Թումանյանի մեր գրական լեզվի շինարարության

  1. 4