Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/514

Այս էջը հաստատված է

Ես, դժբախտաբար, մեր գրողների մեջ չեմ գտնում մի այնպիսին, որը լեզվի տեսակետից օրինակելի լինի, բացի ընկ. Չարենցի լեզվից, և այդ պատիվը պատկանում է մեր մեծ գրող Չարենցին։

Այն բացասական նիվելիրովկան, որի <մասին> ընկ. Չարենցը <խոսեց>[1], առաջ է բերում լեզվի խառնվածություն, լեզվի թլվատություն և այլն։ Այնպես որ, պետք է բարբառները կշռել դեղատան կշեռքի ճշտությամբ և վարվել այնպես, ինչպես այդ անում են ռուսական գրողները, որից մի փորձ ես կբերեմ։ Նրանք վերցնում են ժողովրդական մի արտահայտություն, մեկնաբանում են այդ արտահայտության օրենքը, և հետո իրենք կառուցում այդ օրենքի հիման վրա այն նոր բառը, որ անհրաժեշտ է ստեղծել. այս տեսակետից՝ Թումանյանի փորձը շատ ուսանելի է մեզ համար։

Լեզվի ասպարեզում կատարված սխալները հետևանք են մեծապետական շովինիզմի. նրանք կարծում են, թե հայերենով ամեն ինչ չի կարելի արտահայտել, ուստի և հարկ չկա այդ հայերենի վրա աշխատանք թափելու։

Այս տեսակետից ես կարող եմ ասել, որ Տիգրան Հախումյանը «Ցասում»-ի թարգմանությամբ մեծապես վնասել է լեզվին։ Ես գտնում եմ, որ հայկական լեզվի այն պրովինցիալ տեսակը կորել է, և մենք ունենք այժմ մի լեզու, հարուստ լեզու, որը հնարավորություն ունի ոտքի կանգնելու, և շատ շուտով ոտքի կկանգնի։

Այժմ անցնում եմ իմ ելույթի հիմնական մասին։ Դա մեր գրողների ստեղծագործությունների մեջ արված սխալներն են։ Ընկ․ Խանջյանն իր ելույթի մեջ բավական սեղմ և ազդու ձևով նշեց այս բոլորը։ Ընկ․ Խանջյանն ասաց. <«Առանձնապես պետք է նշել, որ մեր գրականության մեջ դեռ արտահայտություն են գտնում խորթ ազդեցություններ, դասակարգայնորեն թշնամի ազդեցություններ։ Մեր գրողներից ոմանք այսօրվա մեր իրականությունից կարծես թե փախուստ են տալիս դեպի անցյալը։ Երբեմն իդեալականացնում են անցյալի ամենամռայլ էջերը (Մահարի, Թոթովենց), թախիծով և կարոտով են վերարտադրում անցյալի էջերը և օբյեկտիվորեն նույնիսկ նսեմացնում են մեր այսօրը (Բակունց-«Ծիրանի փողը»)։ Չափազանց հատկանշական է Չարենցի «Գիրք ճանապարհի»-ն։ Գեղեցիկ, հաջող, մնայուն կտորների կողքին այստեղ կան առանձին գործեր, որտեղ արտահայտված գաղափարները մերը չեն։ Սխալ է Չարենցի մոտեցումը դեպի մեր

  1. 8