Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/517

Այս էջը հաստատված է

մեջ չի ուզում որևէ դեմոկրատական էլեմենտ անգամ տեսնել։ Սա ևս ձախ կարգի սխալ է, և սա մեր հեղինակներին զրկում է աչքի ընկնող տիպեր տալու հնարավորությունից։

Ես համոզված եմ, որ ընդհանուր օգնությամբ, ելնելով գրականության շահերից՝ մենք հնարավորություն կունենանք բարգավաճել այդ գրականությունը։

Այն <վախը>, որ մենք ունենք դեպի հինը, սխալ դրույթ է։

Ես համոզված եմ, որ մենք կարդարացնենք այն հույսերը, որ մեր ընթերցող սերունդը կապում է մեզ հետ։ Մենք այսուհետև կապվելով մեր իրականության հետ՝ կաշխատենք արդարացնել մեր նկատմամբ եղած պահանջը, մենք դեռևս շատ բան ունենք գցելու մեր պատմության անդաստանը, և մենք այնպիսի սերմեր կգցենք, որ պատմությունը կների մեղ մեր կատարած սխալների համար։

<ՀԱՅԿԻՆՈՅԻ ԳՈՐԾՈԻՆԵՈԻԹՅԱՆ ՄԱՍԻՆ>

Ընկ. Ակսել Բակունցը իր ելույթում ընդգծեց, որ Հայկինոյի արտադրությունների որակի ոչ բարձր հանգամանքը պիտի բացատրել ոչ միայն իդեոլոգիական և այլ սխալների, սցենարիստների կտրվածության և մեր կուլտուրայից անտեղյակ լինելով, այլև ժամանակի անխուսափելի պայմաններից, երբ Հայկինոն իր ժապավենների արտադրությամբ մրցման էր դուրս գալիս կարի գործարանի հետ։ Ընկ. Բակունցը շեշտեց, թե ինչպես ինքը և, այժմ, շատ գրողներ, սկզբնական շրջանում կինոդրամատուրգիան համարել են հեշտ և, միաժամանակ, գրողի համար անարժան մի գործ, իսկ այսօր նա ըմբռնում է կինոարվեստի՝ իբրև՝ սինթետիկ արվեստի ներկայացրած չափազանց մեծ դժվարությունները և սցենարիստի հաճույքը։ Ընկ. Բակունցը իր հերթին ընդգծեց սցենարիստի և ռեժիսորի կողմից մեր պայմանները և անցյալ կուլտուրան ճանաչելու անհրաժեշտությունը։ Դրանք նախապայմաններ են ձևով ազգային և բովանդակությամբ սոցիալիստական մեծ գործեր տալու, որոնք միաժամանակ դուրս գան միութենական կինոէկրանի վրա և հետաքրքրեն նաև միութենական դիտողին։