Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/52

Այս էջը հաստատված է

իբրև աղքատ շրջում է Գյանջա, վերջապես՝ իբրև թե տեսել են Խարաբա Սարվանլար գյուղի մոտ, երևի գիժ Զանգուի ջրերում։ Սակայն ոչ մի խոսք «սև կառեթի» կամ Սիբիր աքսորելու մասին։ Եվ ոչ մի ակնարկ սիրային արկածի՝ Շաֆի բեգի մոր պատճառով սպանվելու մասին, մի վերսիա, որ շատ ուշ հայ նացիոնալիստական տարեգրությունը հրապարակ է հանում, իբրև «թուրքի դավադրություն», վաղուց պատահած դեպքը փաստ ծառայեցնելով ազգայնական պրոպագանդայի համար[1]։ Եթե նույնիսկ ենթադրենք, որ, իրոք Սարվանլարի մոտ տեսել են նրա դիակը, ապա կարող ենք առարկել, որ այդ ամենևին ապացույց չի «թուրքի դավադրության» միտումնավոր վերսիայի, որովհետև, եթե այն ժամանակ ժողովրդի մեջ թեկուզ աննշան կասկած լիներ այդ մասին, երկու նամակագիրներից մեկն ու մեկը, որ հասուն մարդիկ էին, ինչպես և Գևորգ Ակիմյանը[2], չէին զլանա և այդ լուրը հաղորդելու՝ որպես թե «մեկը ասըմա»։ Սակայն ինչպե՞ս հաշտեցնել Սարվանլարի մոտ իբրև թե տեսած դիակը, որ իբրև թե Աբովյանն էր, այն իրական փաստի հետ, որի ապացույցը մենք վերը բերինք։ Կարելի է, իհարկե, ենթադրել, որ դիակը ջուրը կարող է կորցնել, բայց պետք է ենթադրել, որ մեկը հանել է դիակի սապոգները և, գոնե սապոգներից մեկը, քցել Զանգուն, որպեսզի գարնան ջրերի հետ ընկնի Արաքսը և ափ դուրս գա Խորվիրապից մի վերստ հեռու։

Այդպե՞ս է եղել, թե՞ Խարաբա Սարվանլարի մոտ իբրև թե տեսած Աբովյանի ենթադրական դիակը մի անհիմն զրույց է, կամ, իրոք տեսել են մի «կմախք», որպիսի դեպքի հետ մենք ծանոթացանք դատարանական գործից, արդյոք չի՞ կարելի ենթադրել, որ Աբովյանը Զանգվի ջրերի և, առհասարակ, ինքնասպանության զոհ չէ, այլ մի այլ ձևով անհայտացել է, «հեռացել է», ինչպես գրում էր ոստիկանությունը,— կարելի կլինի ավելի ճիշտ պատասխանել մյուս նյութերին ծանոթանալուց հետո։

Գ

Այժմ ծանոթանանք Աբովյանի անհայտացման մասին գրավոր հայտնած կարծիքների հետ, որոնց հեղինակները, մեկի բացառությամբ, անձամբ ճանաչել են նրան, գործակցել են շատ թե քիչ ժամանակ

  1. 46
  2. 47