Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/526

Այս էջը հաստատված է

գրախոսողը սխալ է ներկայացրել պատմվածքներում իրոք եղածը։ Ահա՛ երկու օրինակ. «Որ Արգամը հեղափոխությունը կատարել է այն ժամանակ, «երբ գուղերը մեծ մասամբ քաշված իրենց պատյաններում, գաղտագողի նայում էին դեռ անվստահ» (էջ 9)։ Սակայն մոռացել է 54—59, 83—87 էջերը, ուր տպված է գյուղացիության մեջ առաջացող հետագա դժգոհությունը և բոլշևիկների կողմն անցնելու պատճառները», «Իբր իր կարիերայի մասին խոսող հիմնարկի պետը կուսակցական է: Ո՞րտեղից է վերցրել։ Ամենից առաջ, նա նախկին պետ է, որը եղել է առաջին շրջանում առիթից օգտվող և երբ այդ հանգամանքը պարզվել է, կուսակցությունը վռնդել է նրան իր շարքերից (էջ 177 —181)։

2 Ծապլվարյան տակտիկա...— Բակունցն այս դիպուկ բնորոշմամբ նկատի ունի արևմտահայ հայտնի երգիծաբան Երվանդ Օտյանի «Առաքելություն ի Ծապլվար» վեպի կենտրոնական հերոս ընկեր Փանջունու գործելակերպը, որի հետևանքներն անվերջանալի և ահավոր աղետներ են բերում հայ ժողովրդին (խմբ.)։

ՄԻՔ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՈՐՊԵՍ ՊԱՄՖԼԵՏԻՍՏ

(էջ 15)

Տպագրվել է՝ ԽՀ, 1929, 28 նոյեմբերի, № 272, Ակսել ստորագրությամբ, այնուհետև՝ «Ա. Բակունց, Գրականության մասին» ժողովածվում (Ե., 1959, էջ 23 — 30) և Երկերի երկհատորյակի II հատորում (Ե., 1964, էջ 513—520)։ Արտատպվում է «Խորհրդային Հայաստանից», մեջբերումների մեջ նկատված վրիպակներն ուղղելով առանց նշման։

Բնագրում ուղղված են.

էջ 16, տ. 22 և էջ 21, տ. 5. տպագրված է՝ Կամիլինսկի, ուղղում ենք՝ Կամիշին:

Էջ 17, տ. 21. տպագրված է՝ հայտնում է, ուղղում ենք՝ հարցնում է:

Էջ 17, տ. 23. տպագրված է՝ հարստություն, ուղղում ենք՝ հարստահարություն:

Իր այս հողվածում Ա. Բակունցը «Միք. նալբանդյան»֊ի փոխարեն երբեմն գրում է Մ. Նալբ․, երբեմն էլ Մ. Նալբ.: Այդ ձևերն ամենուր միասնության են բերված՝ առանց հատուկ նշում անելու։

1 Հողվածի բնագրում «Երկու տող» բառերի վրա գրված է աստղանիշ, իսկ տողատակին գրված է. «Մ.Նալբ., «Երկ. ժող.», հատ. II, էջ 270»։ Պարզ է, որ Ա. Բակունցը օգտվել է Միք. Նալբանդյանի Երկերի 1906 թ. ռոստովյան հրատարակությունից. որի II հատորում զետեղված է հիշյալ պամֆլետը (էջ 270 — 303)։

2 «Երևակ» — կրոնաբանասիրական երկշաբաթաթերթ, Կ. Պոլիս, 1857-1862 և 1864-1866 թթ.։

3 Այվազովսկի Գաբրիեյ վարդապետ (1812—1880) — Բեսարաբիայի և Նախիջևանի թեմակալ առաջնորդ, «Մասյաց աղավնի» հանդեսի խմբագիր։ Սկզբնական շրջանում եղել է Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ, «Բազմավեպ» հանդեսի հիմնադիր֊խմբագիր, Փարիզի Մուրատյան վարժարանի տեսչի օգնական, հետագայում վերադառնում է լուսավորչական եկեղեցու գիրկը, փոխադրվում Ռուսաստան, ստանում հոգևոր բարձր պաշտոններ։ նրա գրական֊գիտական ու հանրային գործունեությունն արժանացել է հակասական գնահատականների։ Ելնելով Միք․ Նալբանդյանի հետ ունեցած գաղափարական