Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/528

Այս էջը հաստատված է

18 Նշվ․ աշխ., էջ 293—294։

19 Բանն այն է, որ Գ. Այվազովսկին իր հրատարակած հանդեսի և՛ խմբագիրն էր, և՛ գրաքննիչը։

20 Նշվ. աշխ., էջ 294։

21 Ֆոքս, Չարլզ (1749—1806)— անգլիական քաղաքական գործիչ, հռետոր։

22 Նշվ. աշխ., էջ 272։ Մեջբերման սկիզբը խմբագրված է. բնագրում։ «Sir, ձեր նամակը, այսինչ թվականից, ստացա...» և այլն։

23 Նույն տեղում, էջ 276։ Այս քաղվածքի մեջ հանդիպող (2 անգամ) «Տերոյենց» ազգանվան փոխարեն «Երկու տողի» բնագրում առկա է «պ. Չամուռճյան» ձևը։

24 Նույն տեղում, էջ 286։

25 Նույն տեղում, էջ 282։ Բնագրում՝ «Կարկատած աբեղայական խոսքեր, հավատացնում ենք, որ ժանգոտ փարայի արժեք չանին մեր աչքում»։

26 Նույն տեղում, էջ 283—284։

27 Նույն տեղում, էջ 291։

28 Մովսես Խորենացի — V դարի հայ պատմիչ, հայոց պատմահայր։

29 Նույն տեղում, էջ 289։

30 Ղազար Փարպեցի — v դարի հայ պատմիչ:

31 Նույն տեղում։

32 Նույն տեղում, էջ 290։ Մեջբերման երկրորդ նախադասության վերջը բնագրում՝ «...դուրս եկա պատճառը իմանալու համար»։

33 Նույն տեղում։

34 Նույն տեղում, էջ 280։ Բնագրում՝ «Այս խոսքերը ասելուց հետո ամենայն իրավունք տալիս ենք պ. Չամուռճյանին, կամեցածի չափ մաշտոցի կամ ս. գրքի խոսքերը քաշքաշելու»։

35 Նույն տեղում, էջ 281։ Բնագրում՝ «Ազգը չէ հոգևորների համար...»։

36 Նույն տեղում, էջ 280։ Բնագրում՝ «...և հասարակաց ձայնը, հասարակաց բողոքը, մի հոգևորի անօրեն գործերից, լիակատար զորություն ունի մարդասպանը, գողը, պոռնիկը, շունը, հարստահարողը, վեսը, ամբարտավանը, ազատյացը և այլն, և այլն, եկեղեցու բեմի վերայից չքացնելու համար»։

37 Նույն տեղում, էջ 292։ Մեջբերման երրորդ նախադասությունը բնագրում՝ «Եղո՜ւկ ձեզ Հայաստանի սարեր, Հայաստանի ձորեր և Հայաստանի նվիրակա՜ն անտառներ։

38 Նույն տեղում, էջ 274։ Բնագրում՝ «Բայց երջանկություն և փառք կհամարենք մեզ, միասին մնալ այդ բոլորի հետ (այսինքն՝ Օուենի, Կանտի, Հեգելի, Շիլլերի, Գյոթեի և այլ առաջադեմ մտածողների հետ — Ա. Վ.) և միասին անհավատ և հերետիկոս կոչվել, քան թե բաց աչքով մեր մարդկությունը, մեր մարդկային ազատությունը և իրավունքը ուրանալով, պ. Չամուռճյանի հետ բռնվել բարոյական հարինքից և ճոճալ մի տղայամտությունից դեպի մյուս սոփեստությունը, մի սխոլաստիկականությունից դեպի մյուս աբեղայամտությունը»։

39 Նույն տեղում, էջ 270։

40 Նույն տեղում, էջ 281։

41 Նույն տեղում, էջ 283. «Մեք ազատակամ նվիրեցինք մեզ հասարակ ժողովրդի իրավունքը պաշտպանելու»։