Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/529

Այս էջը հաստատված է

ՄԻ ԳՐԱԽՈՍԱԿԱՆԻ ԱՌԹԻՎ

(էջ 22)

Տպագրվել է՝ «Նոր ուղի», 1931, գիրք 5, էջ 151 —159, Անդր. Ստեփանյան ստորագրությամր, որպիսի ծածկանուն Ա. Բակունցն առաջին անգամ էր գործածում»։ Արտատպվում է նույն հանդեսից։

Հոդվածի ստեղծման հանգամանքների մասին պահպանվել է հետնյալ ուշագրավ վկայությունը, որի հեղինակը քննադատվողն է՝ Հակոբ Զորյանը։ «...1930 թվին, — ասում է նա,— Երևանում լույս տեսավ պրոֆ. Հակոբ Մանանդյանի «О торговле и городах древней Армении» աշխատությունը։

1931 թվին «Նոր ուղի» ամսագրում (գիրք 4) հրատարակեցի գրախոսական պրոֆ». Հակոբ Մանանդյանի այդ աշխատության մասին, հետևյալ վերնագրով. «Հայ բուրժուական պատմագրության կոնկրետ արտահայտությունները»։ Նույն թվին «Նոր ուղիի» հաջորդ համարում (գիրք 5) լույս տեսավ «Անդր. Ստեփանյան» ստորագրությամբ «Մի գրախոսականի առթիվ» հոդվածը։

Ես այդ միջոցին աշխատում էի որպես դիրեկտոր Կոոպ. տնտեսագիտական ինստիտուտում։ Ինստիտուտի գործերով գնացել էի Կենտկոմի նախկին քարտուղար Ա. Խանջյանի մոտ. ինձ տեսնելուն՝ առաջին խոսքը եղավ. «Тебе хорошо ругали». ես դեռ չէի կարդացել նոր լույս տեսած «Նոր ուղիում» «Մի գրախոսականի առթիվ հոդվածը։ Իմ այն հարցին, թե ինչո՞ւմն է բանը, հայտնեց, որ պրոֆ. Մանանդյանի աշխատության մասին իմ լույս ընծայած գրախոսականի առթիվ «Նոր ուղիում» իմ դեմ ջախջախիչ հոդված է լույս տեսել։

Հայտնեցի, որ հոդվածին՝ ծանոթանալուց հետո կգրեմ իմ պատասխանը: Ապա մեր խոսակցությունը դարձավ պրոֆ. Մանանդյանի աշխատության շուրջը...

Սույն հոդվածի մասին խոսակցություն ունեցա ընկ. Հայկ Դյուլի-Քևխյանի հետ, որը ինձ հայտնեց, թե ինչ է իրեն պատմել Ակսել Բակունցը այդ հոդվածի մասին Ակսել Բակունցը հայտնել է, որ իմ գրախոսականը լույս տեսնելուց հետո նա իր մոտ է կանչել պրոֆ. Մանանդյանին (այդ ժամանակ «Նոր ուղին» խմբագրում էր Ակսել Բակունցը պատ. խմբագիր ընկ. Ե. Չուբարի քաղաքից բացակակաելու պատճառով) և առաջարկել է նրան իմ գրախոսականի դեմ մի հոդված գրել. պրոֆ. Մանանդյանը հրաժարվել է. այն ժամանակ խնդրել է, որ իմ գրախոսականի մասին պրոֆ. Հակոբ Մանանդյանը տա իրեն իր գրավոր դիտողությունները։ Ստանալով այդ դիտողությունները՝ Ակսել Բակունցը գրում է