որպես զարդ, տեղավորված է Աբովյանի՝ դորպատյան բարեկամ Թ. Գրասի հոգեքույր Շարլոտե Շուլցից 1832 թ. հուլիսի 11-ին Կուրլանդիայի Պոնիմուն կալվածքում ստացած հուշաթերթիկի լուսապատճենը (ցրված է գոթատառ գերմաներենով, վրան փակցված՝ թղթե հատածո մի ճյուղ տերևներով ու ծաղիկներով, և կենտրոնում՝ խարիսխ, հուսո խորհրդանիշը)։ Գիրքն ավարտվում է վերջնազարդով (սափոր և ծաղիկներ)։
Հետագայում աշխատությունն արտատպվել է՝ Ա. Բակունց, Գրականության մասին, Ե., 1959, էջ 31—72 (կրճատված են Ե, Զ գլուխները և է-ի որոշ հատվածներ)։ Ա. Բակունց, Երկեր երկու հատորով, հ. II, Ե., 1964, էջ 521—560 (կրկնում է նախորդ հրատարակության բնագիրը՝ նույն կրճատումներով)։
Սույն, IV հատորում արտատպվում է առանձին հրատարակության բնագիրը։
Ուղղումներ բնագրում
էջ 34, տ. 29. № 836—№ 110։
Էջ 36, տ. 3. տեսուչն իր ձեռքով — իր ձեռքով
էջ 40, տ. 19. քննելով—քննեց։
Էջ 46, տ. 19. տեղ գրաց (?)— դեզգերա
էջ 53, տ. 18. Բոգենշտեդին — Բոդենշտեդին
էջ 73, տ. 29. Ըռզալուղի — Ըռզազուլի
էջ 85, տ. 30. անկնակալած — ակնկալած
էջ 86, տ. 8. խավի — խավին
էջ 88, տ. 18. Կրումինսկին — Կուլժինսկին
էջ 88, տ. 27 — 28. որոնց թվում է և գավառապետ Բլավատցկուն — որոնց թվում է գավառապետ Բլավատցկուն
էջ 89, տ. 10. Պետերպուրքա — Պետերբուրգայ
էջ 90, տ. 29, 32. Օվսաննա — Օվսանա
էջ 90, տ. 35—36. 1862, № 10 — 1861, № 5
Բակունցը սովորություն ուներ գրելու և՛ ռուբլի (ռ.), և՛ րուբլի (ր.), նաև՝ թյուրք—թուրք, Սարդարաբատ—Սարդարապատ, գարի—գարու: Բնագիրը տպագրության պատրաստելիս՝ այս կրկնակ ձևերից առաջին երեքը միասնության են բերված՝ ռուբլի (ռ.), թուրք, Սարդարապատ, իսկ վերջինը թողել ենք անփոփոխ, նայած թե որտեղ ի՛նչ ձևով է օգտագործված։
Բակունցի ներկա աշխատության մեջ առկա են գրաբար սկզբնաղբյուրներից կատարված բազմաթիվ քաղվածքներ, որոնք, գրեթե ամենուր, վերարտադրված են նոր, աբեղյանական ուղղագրությամբ ու մեկ-մեկ էլ խառը՝ գրաբարյան և աբեղյանական։ Ամենուր, առանց հատուկ նշման, գրաբար հատվածների ուղղագրությունը վերածել ենք հնի, ինչպես որ սկզբնաղբյուրներում է, իսկ աբեղյանականը՝ ժամանակակից։ Աշխարհաբար սկզբնաղբյուրներից կատարած մեջբերումներում էլ Բակունցը հաճախ յուր, նորա ու նման հնացած ձևերը փոխարինել է ժամանակակից գրական համարժեքներով՝ իր,