Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/533

Այս էջը հաստատված է

նրա և այլն, կամ՝ ձայնավորից առաջ ը հոդը վերածել ն-ի: Առաջին դեպքում վերականգնել ենք սկզբնաղբյուրի ձևերը՝ առանց հատուկ նշման, իսկ վերջինում՝ մեջբերումը թողել անփոփոխ։

Սկզբնաղբյուրների խորագրերի և զանազան հեղինակների աշխատանքներին արված հղումների նշման՝ Բակունցի նախընտրած ձևերը թողել ենք անփոփոխ և միասնության ենք բերել միայն մեկը՝ ՀՍՍՀ Պետարխիվում պահվող Երևանի գավառական դպրոցի գործերից կատարված մեջբերումների աղբյուրը։ Օրինակ՝ Բակունցը գործածել է. «Պետարխիվ, Երևանի գավ. դպրոցի գործերը» (ապա նշել գործի թվականը և №-ը), «Եր. գավ. դպրոցի գործերը», «Եր. գավ. դպր. գործ», «Եր. գավ. դպրոցի գործերը», «Եր. գավ. դպրոցի գործեր», «Եր. դպր. գործ»։ Ամեն դեպքում պահպանել ենք առաջին ձևը՝ մյուսները լրացնելով առանց հատուկ նշման։

Խաչատուր Աբովյանի «անհայտ բացակայումը» աշխատության մեջ մեր կատարած մնացած ուղղումների ու ճշտումների մասին համապատասխան բացատրություններ են տրված առարկայական ծանոթություններում։

Վերջապես՝ հեղինակի տողատակի ծանոթագրությունները 1932 թ. առանձին հրատարակության մեջ թեպետև տեղադրված են համապատասխան էջերի տակ, սակայն համարակալված են հերթական կարգով՝ 1—55: Ելնելով ներկա հատորում ծանոթագրությունները մատուցելու սկզբունքից՝ հեղինակայինները թողել ենք նույն ձևով, համապատասխան էջերի տակ, սակայն և բնագրում, և տողատակին դրել ենք աստղանիշեր՝ *,** և այլև, նայած թե տվյալ էջում քանի ծանոթագրություն կա։ Իսկ հերթական կարգով ու արաբական թվանշաններով 1—154, համարակալել ենք մեր ծանոթագրությունները, բնագրի վրա՝ համարը, իսկ հատորի համապատասխան բաժնում՝ ծանոթագրությունը։

1931 թ. սեպտեմբերի 6-ին, Աբովյանի մասին նյութեր հավաքելու նպատակով, Ակսել Բակունցը այցելում է Հայաստանի Պետարխիվ և լրացնում համապաաասխան քարտ։ Վերջինիս «Աշխատության թեման» հարցին պատասխանել է. «Խաչ. Աբովյանի կյանքը»: —«Ի՞նչ նպատակով է կատարում աշխատանքը» հարցին՝ «Պարզելու նրա կյանքը, գրական գործունեությունը»: —«Ի՞նչ արխիվային նյութերի ուսումնասիրությամբ է ծրագրում զբաղվել» հարցին՝ «1840—48 թթ. Երևանի քաղ. վարչության, դպրոցների և այլն»: —«Ո՞րտեղ և ի՞նչ հրատարակության մեջ է մտադիր տպագրել ծրագրված աշխատությունը» հարցին՝ «Կոոպի Պետհրատը» (տե՛ս սույն հատորում, էջ 498)։

Այս նշանակում է, որ 1931 թ. աշնանը Բակունցը ոչ միայն վերջնական վճիռ էր կայացրել՝ Աբովյանի մասին պատմավեպ գրելու, այլև եռանդով առաջ էր տանում սկզբնաղբյուրների ուսումնասիրությունը։ Միաժամանակ, նախնական բանակցություններից հետո օրեր շարունակ այցելում է Աբովյանի թոռան՝ վաստակաշատ մանկավարժ Կ. Աբովյանի բնակարանը և ծանոթանում է գրողի թողոններին, համապատասխան քաղվածքներ անում, որոնց մի մասը հետագայում տրամադրում է աբովյանագետներին։ Ահա այս երկու հավաքածոներից հայտնաբերած նոր նյութերն էլ Բակունցին թելադրում են նախքան «Խաչ. Աբովյանի կյանքը» պատմավեպի շարադրմանն անցնելը, կամ վերջինիս զուգահեռ, լույս ընծայել մի փոքրածավալ ուսումնասիրություն Աբովյանի կյանքի ամենաառեղծվածային շրջանի՝ նրա ապրած հոգևոր դրամայի պատճառների և խորհրդավոր անհետացման