Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/535

Այս էջը հաստատված է

բաժին, էջ 63։ Անձնական զրույցի ժամանակ լսել ենք Գ. Չուբարից, որ իր կարծիքով՝ Աբովյանի կորստյան վարկածներից ամևնահավանականը ուրիշներից սպանված լինելն է, իսկ Բակունցի տված մեկնաբանությանը իրավաբանական ո՛չ մի հիմք չունի։

Տարակուսանքի ու դժգոհության ալիքը գնալով ուժեղանում է, և շատ չանցած՝ Բակունցի աշխատության համակողմանի վերլուծությանն է նվիրվում պատմաբան Աշոտ Հովհաննիսյանը, որն այն տարիներին աշխատում էր Մոսկվայում։ Նրա քննությունը սովորական հողվածից վերաճում է ծավալուն աշխատության, որը հիմնականում ավարտվելով 1932 թ. վերջերին, հաջորդ տարվա հունվարի 7-ին հանձնվում է տպագրության։ Լրացումը կամ անխորագիր վերջաբանը հրատարակչությանն է ուղարկվում հունվարի վերջերին։ Ա. Հովհաննիսյանի գիրքը տպագրության է ստորագրվել 1933 թ. հունիսի 3-ին. ոճաբանել ու սրբագրել է Աբովյանի մյուս թոռը՝ Լևոն Վարդանի Աբովյանը. հրապարակ է հանվել ամառվա վերջերին, գիտական աշխատության համար անսովոր մեծ տպաքանակով՝ 6000 օրինակ, սովորական գրքույկի ձևով և լաթակազմ ու սուպեր֊շապիկով, որ նկարել էր Հ. Կոջոյանը։ Անվանաթերթը՝ «Աշոտ Հովհաննիսյան, Աբովյան, Պետհրատ—1933— Երևան» (142 էջ)։

Աշխատության նախաբանում, յոթ գլուխներում ու վերջաբանում Ա. Հովհաննիսյանը փաստերի լեզվով ու երկաթե տրամաբանությամբ մերժում էր Աբովյանի կյանքի ու աշխարհայացքի այլևայլ կողմերի մասին Բակունցի մեկնաբանություններն ու առաջադրած վարկածը՝ համարելով այն վիպական։ «Աբովյանի միտքը,— եզրակացնում էր գիտնականը,— չէր կարողանում պատռել իրեն ժամանակակից հասարակական հակասությունների շրջանը, թեկուզև նրա միշտ «դեպի վեր սավառնող ոգին», նրա «ազնիվ» ու բարի ձգտումները, նրա «մուրազը» օբեկտիվորեն դուրս էին խոյանում հաճախ ֆեոդալ-բյուրոկրատական ռեժիմի սահմաններից» (էջ 79)։ «Աբովյանի... տրտունջների մեջ բացակայում էր ռեժիմի հետևողական քննադատությունը, նրա հեղափոխական բացասումը» (էջ 81)։ «Սահմանափակ իր տեսանկյունից Աբովյանը չնկատեց և չէր էլ կարող նկատել ոչ միայն ցարական էքսպանսիայի քաղաքականապես ռեակցիոն դերն Արևելքում, այլև չըմբռնեց ընդհանուր պատմական առքով պրոգրեսիվ այն նշանակությունը, որ նրա Ժամանակ իսկ ստանում էր ցարիզմի դեմ ուղղված ամեն մի ժողովրդական շարժում» (էջ 84)։ «Աբովյանը ապավինում էր այն իսկ ուժերի օգնությանը, որոնց տապալման միջոցով միայն կարող էր հնարավոր դաոնալ իշխող կարգերի հաղթահարումը։ Այս հակասության, այս երկփեղկվածության մեջ էր հենց նրա ազգային ողբերգությունը» (էջ 84)։ Այնուհետև, անդրադառնալով Աբովյանի վախճանի մասին Բակունցի առաջադրած նոր վարկածին, Ա. Հովհաննիսյանը նկատում էր, որ չի կարելի հավանություն տալ դրան, որովհետև Աբովյանի «վախճանը չէր կարող հետևանք լինել որևէ չար պատահմունքի» կամ «թյուրքերի դավադրության» և կամ էլ «երրորդ բաժանմունքի գաղտնի կարգադրության... Անհետացման հանգամանքները վկայում են այն մասին, որ հեռացել էր նա տանից ինքնաբերաբար՝ արտակարգ իր մի որոշումը գլուխ բերելու համար։ Նրա ողբերգության վերլուծումը համոզում է մեզ, որ ընդունած այդ որոշումը փրկարար փախուստը չէր, այլ կամավոր մահը» (էջ 106)։ «Ակսելը,— նկատում էր վերստին գիտնականը, փորձել է դուրս բերել նրան գյուղի և գյուղացիության գաղափարախոս՝ թշնամի կապիտալիստներին և կապիտալիզմին, երևան հանել նրա սկզբունքային ներհակությունը քաղաքական տիրող կարգերին և եկեղեցական տիրող նվիրապետությանը և