Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/544

Այս էջը հաստատված է

15 Ոստիկանապետի գրությունը գավառական դպրոցին՝ Աբովյանի գործի հետաքննությանը մասնակցելու համար դպրոցի կողմից ներկայացուցիչ նշանակելու վերաբերյալ, պահվում է գ. 1726, թ. 42։

16 Թուրքեստանովի պատասխանի և ուսուցիչ Վեքիլովին արված կարգադրության բնագրերը (սևագիր) պահվում են նույն գործում, թ. 44 և 45։ Գրված են ապրիլի 10֊ին։

17 Վեքիլովի կենսագրության ուրվագիծը Բակունցը կազմել է ըստ Ծառայության ցուցակի (պահվում է գ. 776, թ. 6—9) ու այլ վավերագրերի։ Կան և ուրիշ նյութեր, ըստ այդմ՝ Վեքիլովն ազգությամբ հայ է, նրան կոչել են Ստեփան Դանիլովիչ. ծնվել է շուրջ 1810 թվականին, մասնակցել է 1826—29 թթ. կռիվներին, Օշականի ճակատամարտին, Սարդարապատի և Երևանի բերդերի գրավմանը։ Որպես ունտեր֊օֆիցեր, ծառայել է հայկական աշխարհազորում, եղել է սարբազների գումարտակի գանձապահ, համհարզ, 1829—30 թթ․՝ հարկահավաք. Երևանի գավառական դպրոցի ուսուցիչ 1838 թ. օգոստոսից. 1849 թ. ամառը փոխադրվել է Տփղիս, ապա վերադարձել Երևան. 1855 թ. ծառայել որպես դատարանի պրիստավ և այլն։ Վախճանվել է 1859 թ. գարնանը: Իսկապես որ՝ արկածախնդիր և մութ անձնավորություն, որը ծածկաբար յուրացնում ու վատնում էր Աբովյանի ունեցվածքը։

18 Մորոխովեցի գրության բնագիրը պահվում է գ. 1726, թ. 73։ Թարգմանությունը բնագրին հարազատ է։

19 Թուրքեստանովի պատասխանի սևագրությունը պահվում է նույն տեղում (թ. 74)։ Բակունցը թարգմանելիս՝ բաց է թողել նախորդ պարբերության վերջին բառերը, որոնք խոսում են հօգուտ Աբովյանի. միտքն այն է, որ Աբովյանը թերևս «անփորձության պատճառով» է, որ 51 ռուբլին ծախսել (կամ գրանցել) է ո՛չ ճիշտ ձևով ու ժամանակին։

20 Նորից ակնհայտ չափազանցություն, տե՛ս վերևում, ծան. 8։

21 Ս. Վեքիլովի գրության սևագրությունը պահվում է նույն գործում (թ. 102), գրված է ո՛չ թե հունիս ամսին, այլ հուլիսի 24-ին, № 97։

22 Բակունցի հիմքը Երևանի գավառական դատարանի 1848 թ. օգոստոսի 17-ի օրագրությունն է. համապատասխան արձանագրությունը տե՛ս ՀՍՍՀ ՊԿՊԱ, ֆ. 64, ց. 1, գ. 336, թթ. 99 և 102—103։

23 Բակունցի աղբյուրը անցյալ դարի 90-ական թթ. սկզբներին Գևորգյան ճեմարանի սան Ներսես Տեր-Կարապետյանի գրառած հուշերն են։ Ըստ այդմ՝ Աբովյանի կինը ամուսնու անհայտացումից հետո «ամեն մի թրխկոց լսելուց՝ աղջկան ասում էր. Տես, հայրդ չի՞ եկել» («Խաչատուր Աբովյան», Տփղիս, 1897, էջ 120):

24 Ն. Բլավատսկու՝ 1848 թ. հույսի 31-ին Աբովյանի անհայտացման գործը քննելու վերաբերյալ Երևանի գավառական դատարանին ուղղած գրությունը չի՛ պահպանվել։