Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/547

Այս էջը հաստատված է

ետ ստանում մուրհակը։ Այս մասին կան շատ վավերագրեր, որոնք Բակունցին անծանոթ են մնացել։

39 Աբովյանը 1847 թվականին Երևանի գավառական դպրոցի շենքում նորոգումներ չի արել։

40 Այս տողերն առնված են 1845 թ. մարտի 24-ին Աբովյանի՝ Անդրկովկասյան երկրամասի ուսումնական մասի կառավարչին ուղղված զեկույցից, որի բնագիրը պահվում է՝ ՀՍՍՀ ՊԿՊԱ, ֆ. 1, ց. 1, գ. 1722, թ. 40 (տպագրված է՝ «Դիվան Խաչատուր Աբովյանի», հ. II, էջ 245)։ Աբովյանը խնդրում էր, որ դպրոցի վերանորոգումը կապալով տալու հոգսը դրվեր գավառապետ Բլավատսկու վրա։

41 Դպրոցական շենքի վերանորոգման ընթացքում Աբովյանն իր փողերից ծախսել էր 131 ռ. 35 կոպ.։ Նրա 1847 թ. մայիսի 3-ի № 26 զեկույցի բնագիրը տե՛ս նույն տեղում, գ. 2202, թ. 76 (մաքրագիր) և գ. 1722, թ. 90 (սևագիր)։

42 Համապատասխան վավերագիրը՝ գրված վերատեսչի պաշտոնակատար Ռոսկովշենկոյի ձեռքով, տե՛ս նույն տեղում, գ. 1722, թ. 91—92։ Աբովյանը ստանում է 1848 թ. փետրվարի 26-ին և տեղեկանում, որ փողերն ուղարկվելու էին Ալեքսանդրապոլի գավառական դպրոցից։

43 Աբովյանի կինը հիշյալ փողերն ստանում է 1848 թ. նոյեմբերի 4-ին, ամուսնու անհայտացումից ավելի քան յոթ ամիս հետո (տե՛ս նույն տեղում, գ. 1726, թ. 25)։

44 Այդ զեկույցի բնագիրը պահվում է նույն տեղում, գ. 2202, թ, 89 և գ. 1722, թ. 93—94։ Բակունցը թարգմանել է միայն սկզբի մի քանի տողը, այն էլ՝ բացթողումներով։

45 Գ. Գեղամյանին (և ո՛չ Աքիմյանին) ուղղված այդ անստորագիր նամակի բնագիրը պահվում է Աբովյանի արխիվում, № 394, տպագրվել է՝ «Դիվան», հ. II, էջ 268։

46 Բակունցի կշտամբանքները «Հայ նացիոնալիստական տարեգրության» հեղինակների հասցեին, իբր թե նրանք են հերյուրել Աբովյանի՝ իր աշակերտ Շաֆի բեկի մոր հետ ունեցած սիրային կապերի և այդ պատճառով սպանված լինելու պատմությունը, հիմնավոր չէ։ Այդ մասին ընդարձակորեն գրել են Ն. Տեր֊Կարապետյանը («Խաչատուր Աբովյան», էջ 116—120), երևանցի իրավաբան և նահանգապետի գրասենյակի կառավարչի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը («Մշակ», 1884, № 27), Պերճ Պռոշյանը (նրա նամակի հատվածը մեջ է բերված Ն. Տեր-Կարապետյանի գրքում, էջ 114), Լևոն Տիգրանյանը («Լումա», 1903, № 5, էջ 12 — 13) և ուրիշ շատեր, որոնցից և ոչ մեկը նացիոնալիստ-տարեգիր չէ։ Բացի այդ «այլազգիների» կողմից Աբովյանի սպանված լինելու մասին առաջին անգամ գրել են դեռևս 40-ական թթ. վերջերին և 50-ական թթ. սկզբներին։ Նախ՝ Առաքել Արարատյանը Աբովյանի կորստյան թարմ լուրն առնելու օրերին հորինած մի ոտանավորի մեջ.

Աղօտ կարծիք եղև ոմանց,
Թէ սպանաւ նա յայլազգեաց՝